Ես ցնցված եմ Լոռվա բնությամբ. Թանկյանը կիսվել է հայաստանյան այցի տպավորություններով
Հանրահայտ ռոք երաժիշտ, «System of a down» ռոք խմբի մեներգիչ, ազգությամբ հայ Սերժ Թանկյանը իր պաշտոնական կայքէջում հայաստանյան այցից տպավորություններով է կիսվել: Նա գրել է, որ մինչև Թումո նորաբաց կենտրոնում համերգով հանդես գալը, որը տեղի ունեցավ օգոստոսի 14-ին, շաբաթվա սկզբին եղել է Լոռու մարզում:
«Ես ցնցված էի տեղի բնությամբ, փարթամ անտառներով, գետերով և գյուղական բնակավայրերով: Թեղուտի անտառն հենց այս տարածքում է, որը կարող է ամբողջությամբ ավերվել հանքարդյունաբերության արդյունքում, եթե այն չդադարեցվի» , - գրել է Սերժ Թանկյանը ու երկրպագուներին հորդորել ծանոթանալ Թեղուտի անտառի խնդրին: «Դուք կարող եք ծանոթանալ խնդրին և օգնել կանխել բնությունը կործանող հանքարդյունաբերական աղետը», -հավելել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը, օգոստոսի 13-ին մի խումբ բնապահպաններ նամակ էին ուղղել Սերժ Թանկյանին, որտեղ բարձրաձայնել էին Հայաստանում գոյություն ունեցող էկոլոգիական խնդիրների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան