Հասարակություն 17:24 12/12/2011

Իսկական տղամարդը չի ծեծում. Ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծված Մարիամը դատախազության առջև էր

«Ինչ պատժի արժանի են, թող պատժեն: Մատղաշ էրեխեքին անբախտացրին, ծեծին ու արունլվա արին». ամուսնու և սկեսրոջ կողմից դաժան ծեծի ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանի հայրը` Համազասպ Գևորգյանն ուղղակի ուզում է, որ դստերն «անբախտացնողներն»  իրենց արժանի պատիժն ստանան և այսօր այդ պահանջով էլ Մարիամի հետ եկել էր Գլխավոր դատախազություն:

Այս աղջնակի ամուսնական տխուր պատմությունը, որը հրապարակվեց «Հետք»-ում, գրավեց հայաստանյան կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ուշադրությունը, և այսօր այդ ՀԿ-ների կոալիցիան փոքրիկ ակցիա էր կազմակերպել Գլխավոր դատախազության շենքի առջև` այդպիսով փորձելով խնդրի վրա հրավիրել նաև իրավապահ մարմինների ուշադրությունը:

Արարատի մարզի գյուղերից մեկում մեծացած Մարիամին երկու տարի առաջ Ռուսաստանում ապրող Հայկանուշ Միքայելյանը Գևորգյաններից խնդրել է իրենց դստերը՝ 20-ամյա Մարիամին, կնության տալ իր ավագ որդուն՝ 26-ամյա Դավիթ Զիրոյանին: Հայկանուշը խոսքի մեջ պատմել է, որ որդին ամուսնալուծված է. հարսը տեսողության հետ խնդիրներ է ունեցել, ինչ-որ բորբոքման պատճառով աջ աչքը կուրացել է, և նա, Դավիթին չդժբախտացնելու պատճառաբանությամբ, որդուն լքել է: Գևորգյանները վստահության խնդիր առհասարակ չեն ունեցել. Հայկանուշը նրանց միջնեկ դստեր սկեսուրի հարազատ քույրն է:

«Ես իրանց ճանաչել եմ, էնպես չի, որ չեմ շփվել, մոր հետ խոսել եմ, տղայի հետ մի ամիս կապ ունեցել եմ», -իր նախկին ամուսնու մասին այսօր ասաց Մարիամը` նշելով, որ երբեք չի պատկերացրել, որ նրանք այդքան դաժան կգտնվեն իր նկատմամբ: Մարիամը, պարզվում է, միակը չէ, որ կտտանքների է ենթարկվել Զիրոյանների ընտանիքում: «Նրա առաջին կինն էլ հո մի շենք էն կողմ է ապրելուց էղել: Հո իրանք էլ գիտեին էդ ընտանիքին, հարց ու փորձ էին արել, ճանաչել էին», -այսօր ասում էր աղջիկը:

Ինչպես գրել էր «Հետք»-ը, այդ տղայի առաջին կինը` Մոնիկան (անունը պայմանական է-թղթ.), Սանկտ-Պետերբուրգում ապրող Դավիթ Զիրոյանի հետ ամուսնացել է 18 տարեկանում: Երեքամյա «ամուսնական» կյանքից հետո աղջիկը հայրական տուն է վերադարձել հաշմանդամ դարձած. նրա մարմնի տարբեր հատվածներում առկա են վնասվածքների հետքերը, իսկ ձախ աչքն այլևս չի տեսնում:

«Սկզբում` մոտ երկու ամիս, ամեն ինչ նորմալ էր, հետո սկեսուրիս գժությունները սկսվեցին: Դավիթն ինձ շատ էր սիրում, իսկ մայրը դրանից վատ էր զգում, խանդում էր: Որդուն տրամադրում էր, որ ինձ ծեծի: Հետո արդեն ինքն էր (Հայկանուշը) ամբողջ օրը ծեծում», - պարբերականին պատմել է Մոնիկան և ասել, որ Դավիթը տարբեր տարողությամբ «զակատ արած բանկաներ» է կոտրել գլխին, իսկ սկեսուրը մազերն այնպես է քաշել, որ փունջ-փունջ պոկվել է:

Մոնիկան այսօր դատախազության առջև կազմակերպված ակցիային չէր եկել: «Ամաչում է», բացատրեցին նրա ընկերները:
«Տղան կանգնում ու ասում է, փող է տվել, պատժից ազատվել է, մորն էլ է ազատելու: Ուղղակի դիմում եմ, մեր ոստիկանապետին, դատախազին` օրենքն ո՞ւր է: Ես իմ և Մոնիկայի անունից պահանջում եմ, որ ոստիկանապետը և դատախազը արժանի, օրենքով նախատեսված պատիժ տան էդ մարդկանց. նրանք երկու կյանք են ոչնչացրել», -պահանջը ներկայացնում էր Մարիամը:
Դեռատի աղջիկն ասաց, որ կարողացել է Արարտի մարզպետի աջակցությամբ վիրահատել քիթը և այժմ ժպտում է: «Կարողացել եմ էսօր ուժ գտնել ու գալ, ամոթ, ամեն ինչ մոռացել եմ», -ասում էր նա:


Մոնիկան և Մարիամը ոստիկանությունում հաղորդում են տվել 2010-ի հոկտեմբերի 25-ին: Հարուցված քրեական գործի շրջանակներում սկեսրոջը` Հայկանուշ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել առանձնակի դաժանությամբ «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության և ծանր վնաս պատճառելու» հատկանիշներով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Այնուհետև Դավիթին է մեղադրանք առաջադրվում` ՔՕ «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» (բայց առանց «առանձնակի դաժանության») և «Ծեծ» հոդվածների հատկանիշներով: Ըստ պարբերականի, գործով քննիչ Արթուր Ավետյանը որոշել է քրեական գործի վարույթը կասեցնել` մեղադրյալների «գտնվելու վայրը պարզված չլինելու պատճառով»: Այնինչ տուժողները Զիրոյանների սանկտպետերբուրգյան հասցեն ի սկզբանե հայտնել են, իսկ Հայաստանը ՌԴ-ի հետ նման իրավիճակներում համագործակցելու անհրաժեշտ պայմանագրերը վաղուց ստորագրել է:

Այս տարվա օգոստոսի 20-ին հետախուզման մեջ գտնվող Դավիթ Զիրոյանը Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթով ժամանել է Հայաստան և մեղայականով ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին: Նրա նկատմամբ ընտրված` «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացվել է և համաներման հիման վրա Դավիթի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նա անարգել վերադարձել է Ռուսաստան:


Մարիամի հայրն ասաց, որ այսօր առավոտյան տեղեկացել է` Դավիթ Զիրոյանը Հայաստանում է: «Ասել են, որ մորն էլ են բերելու: Արդարությունը դանդաղ է շարժվում, բայց, փառք Աստծո, լավ կլինի, որովհետև իրենք էլ երեխա ունեն», -ակնարկելով արդարադատություն իրականացնողներին, ասաց Համազասպ Գևորգյանը:

Դատախազության առջև հայ կանայք պահել էին պաստառներ` «Կանայք, իմացեք ձեր իրավունքները», «Լռությունը չի պաշտպանի քեզ», «Իսկական տղամարդը չի ծեծում, բռնությունը սեր չէ» լոզունգներով: Դատախազությունից պահանջատեր կանանց մոտեցավ ու նրանց հուզող հարցը լսեց հիմնարկի աշխատակցուհիներից մեկը, վերցրեց անհրաժեշտ տվյալներն ու փաստաթղթերը, հույս տվեց, որ «մեղավորները կպատժվեն» ու հեռացավ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}