«Չի կարելի այդքան մարդուն ցավացնել». Հաշմանդամ կնոջ միակ ցանկությունը` կամ վերելակ դնեն, կամ տարածքն իրեն վաճառեն

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Երկու ոտքից զրկված, միայնակ ապրող Աշխեն Մարգարյան ամեն առավոտ ստիպված է աստիճաններին նստած` մեծ դժվարությամբ, մի կերպ երրորդ հարկից իջնել երկրորդ հարկ, իսկ երեկոյան` առավել մեծ դժվարությամբ վերև բարձրանալ:

Հաշմանդամ կնոջ բնակարանը Եղեգնաձորի Սևակի 9 շենքի երրորդ հարկում է, աշխատավայրը` 2-րդ հարկում: Յոթ տարի է` 22 քմ մակերեսով տարածքը վարձակալել և աշխատում է: Ինքնուս վարպետի տորթերը քաղաքում շատերն են համտեսել ու համտեսում, հիմա էլ նա մի քանի բնակչի աշխատանքով է ապահովել, ուսանողներ ունի:

Panorama.am-ի հետ զրույցում տիկին Աշխենն ասաց, որ իր բնակարանի հարևանությամբ երրորդ հարկում 43 քմ ազատ տարածք կա: Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրն իրեն այցելած մարզպետից խնդրել է մի միջոցով այդ տարածքն իրեն տրամադրել, ինքը պատրաստ է այն գնել, կամ, ավելի նախընտրելի է, վարձակալել:

«Կես ժամ տևում է, մինչև մի հարկը բարձրանում եմ, կամ իջնում: Կողքից կանգնած ինձ աշխատողները ուժ են տալիս` մի քիչ էլ, մի աստիճան էլ, հասար-հասար, ինչ է, որ գնամ իմ անկողնում քնեմ: Էդքան չի կարելի դառնություն ճաշակել»,-իր ամենօրյա տանջանքները ներկայացնում է կինը:

Մարզպետը դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն, այստեղից պատասխանել են, թե տարածքը սեփականաշնորհման գործընթացում է: Հետո ավելի ուշ տեղեկացել են, որ երրորդ հարկի տարածքը, 600 քմ մակերեսով նկուղի հետ ընդգրկվել է մեկ փաթեթում ու աճորդի է հանվելու: Աճուրդը կկայանա սեպտեմբերի 18-ին, մեկնարկային գինը կազմում է մոտ 22մլ 600 հազար դրամ:

Panorama.am-ի հետ զրույցում հաշմանդամ կինը համոզմունք հայտնեց, որ աճուրդը ձևական բնույթ ունի, ու կաշառքի պատճառով աշխատանքից ազատված դատավորի որդին էլ հիմա ներկայանում է որպես աճուրդում պոտենցիալ հաղթած, նույնիսկ կնոջն առաջարկել է երրորդ հարկի տարածքը իրենից գնել 10 հազար դոլարով, «իրան փող է պետք, արդեն այդ տարածքը ռեկլամ է անում»:

Ավելին, նա մի օր եկել է տիկնոջ մոտ, նրան մեղադրել «մարզպետի հետ իր հետևը քանդելու մեջ»:

«Ես ի վիճակի չեմ այդքան գումար տալ: Փառք աստծո իմ ձեռքն իմ բերանն է, ես ոչ ոքից ոչինչ չեմ խնդրում, միայն պետականորեն թող ինձ համար հարմարություններ ստեղծեն, թող վերելակ դնեն, ես կարողանամ իջնել-բարձրանալ, խիղճն էլ լավ բան է: Ես հո դա Արման Սահակյանի գրպանից չե՞մ ուզում, առաջարկում եմ, էդ տարածքը ուրիշին ծախելու փոխարեն ինձ վաճառեն նույն գնով: Ես իմ դեղի փողն եմ աշխատում, հո ոչ մեկից օգնություն չե՞մ խնդրում: Ինձ թվում է, իմ խնդրանքն ու պահանջը իրավացի են, աստված տար, ես առողջ լինեի, կիջնեի ու կբարձրանայի»,-ասաց կինը:

Աշխեն Մարգարյանի հաշվարկով, իր բնակարանի հարևանությամբ գտնվող մոտ 43 քմ տարածքն առանձին վաճառելու դեպքում կարժենա 1 մլն մի քանի հարյուր հազար դրամ:

«Էդ դեպքում կարելի է վարկ վերցնել, բայց հիմա ընենց բան են արել, որ այդքան գումար իրա վրա դրած ես ամբողջ կյանքում չեմ էլ տեսնի»,-ասաց Ա. Մարգարյանը: Նա զարմանում է, թե ինչպես են ոչ բնակելի նկուղն ու երրորդ հարկի բնակելի տարածքը հայտնվել նույն փաթեթում, ինչպես են տարբեր նշանակության տարածքները վաճառվելու նույն գնով:

Պետգույքի վարչության մամուլի խոսնակ Մարգարաիտ Սարգսյանը Panorama.am-ին հայտնեց, որ խնդրո առարկա շենքն ի սկզբանե բնակելի չի եղել, կենցաղային տարբեր օբյեկտներ են եղել: 95-96 թվականներին մասնավորեցումը եղել է հատվածական, ամեն մեկը սեփականացրել է իր զբաղեցրած տարածքը:

«Ամբողջ շենքից մնացել են միայն նկուղն ու երրորդ հարկի այդ տարածքը: Որպեսզի դա էլ մասնավորեցվի, ամբողջի համար մի փաթեթ է կազմվել: Կառավարության որոշումը եղել է հուլիսի 25-ին»,-ասաց Մ. Սարգսյանը, ավելացնելով, որ եթե փաթեթով չվաճառվի, ապա կառավարության նոր որոշում կլինի:

Վարչությունից նշում են, որ այդ երկու տարածքները մի փաթեթում են ընդգրկվել` գրավչությունն ապահովելու համար: Հնարավոր է, նկուղն առանց երրորդ հարկի այդ տարածքը չվաճառվի:

Մ. Սարգսյանն ասաց, այս պահին չեն կարող հրապարակել, թե աճուրդին մասնակցելու համար քանի հայտ է ներկայացվել, պատճառաբանեց, որ իրավասու չեն:

Տիկին Աշխանը համամիտ չէ այն պատճառաբանության հետ, թե նկուղն առանց երրորդ հարկի գրավիչ չի լինի, քանի որ նկուղային հարկն այս պահին էլ վարձակալված է, ու այնտեղ կահույքի սրահ է գործում: Կնոջ խոսքով, սրահը վարձակալել են հենց այն մարդուց, որը ներկայանում է աճուրդի պոտենցիալ հաղթող:

«Նրանց ձեռները երկար են, ամեն տեղ հասնում են, Եղեգնաձորում դղյակներ ունեն, հանքեր ունեն, բայց ուզում են 44 քմ-ն իմ ձեռքից վերցնեն: Այդ տարածքները դիտմամբ են միացրել: Չի կարելի այդքան մարդուն ցավացնել»,-ասաց նա:

Խնդրի մասին Աշխեն Մարգարյանը տեղեկացրել է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին, առաջին տիկնոջը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Խոստացել են խնդիրն ուսումնասիրել: Հիմա սայլակի վրա գտնվող կինն անհամբեր նրանց պատասխաններին է սպասում: Մտադիր է մինչև վերջ պաշտպանել իր իրավունքները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}