Բացվել են քեսաբահայերի աջակցության դրամահավաքի արկղերը
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր քեսաբահայերին աջակցելու նպատակով դրամահավաքի իրականացման մասին:
Այսօր բացվեցին հանգանակության արկղերը: Արկղերի միջոցով հավաքվել է՝ 1 437 090 ՀՀ դրամ, 10 003 20 ռուբլի, 118 95 ԱՄՆ դոլլար և 3 եվրո գումար:
«Շատ լավ էր մասնակցությունը: Ակտիվ էր: Միշտ օժանդակության կարիք ունեն քեսաբահայերը, գումարի անհրաժեշտությունը շատ է: Ցանկություն ունեն նաև Հայաստան գալու»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կազմակերպության ատենապետուհի Ծովիկ Պայթարեանը:
Միջոցառման կազմակերպիչների խոսքով, գումարը ուղարկվելու է Քեսաբի իրադարձություններից տուժած մեր հայրենակիրցներին:
Կարդացեք նաև`
Ֆիրդուս Զաքարյան. Եթե ցանկանան, կարող ենք ընդունել քեսաբահայերին, անպատրաստ չենք
Առանց տան, դպրոցի և անորոշության մեջ. Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները