Հասարակություն 17:17 18/04/2014

Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՊՆ-ում. «Առաջընթացը մեր Զինված ուժերում տեսանելի է»

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության Նախագահը Պաշտպանության նախարարությունում դիտել է նաև ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների արտադրատեսակները:

Շրջայցից հետո անցկացված խորհրդակցության ընթացքում իրականացվել է տեսակոնֆերանս՝ ՀՀ ՊՆ բանակային զորամիավորումների, մի շարք զորամասերի հրամանատարների և մարտական դիրքերի հետ:

Պաշտպանության նախարարը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախարարի տեղակալները ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին ներկայացրել են պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները. նախարար Սեյրան Օհանյանն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ պաշտպանության ոլորտի գործունեությունը՝ հանգամանորեն անդրադառնալով հիմնական գործառութային ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման, մարտական խնդիրների, հերթապահության, պատրաստականության և պատրաստության, միջազգային միջգերատեսչական, հասարակայնության հետ փոխգործակցության և այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին:

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը հաջողությամբ իրականացրել է շփման գծում մարտական հերթապահությունը` դիրքերի ինժեներական կահավորման, շրջանաձև պաշտպանության ձևավորման, հակադիվերսիոն և պատժիչ գործողությունների, խելացի պաշտպանության կազմակերպման միջոցով հակառակորդին պարտադրելով հրադադարի պահպանում` ռազմական զսպման միջոցով կառուցողական բանակցային դաշտ ապահովելու նպատակով:

Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ Նախագահի նախորդ այցի ժամանակ տրված ցուցումի համաձայն` անձնակազմի վարպետության բարձրացման նպատակով արդեն էականորեն ավելացվել է ուսումնական տարվա համար հատկացվող զինատեսակների զինամթերքը: Ուսումնական գործընթացի բարելավման նպատակով ավելացել է նաև ուսումնամարտական տեխնիկայի քանակը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը Նախագահին զեկուցել է զինված ուժերի պատրաստականության բարձրացման գործում մեծ դեր խաղացած զորային կառույցի կազմակերպչական-կառուցվածքային փոփոխությունների, ղեկավարման համակարգի կատարելագործման, նյութատեխնիկական և բարոյահոգեբանական ապահովման ընթացակարգերի բարելավման մասին: Նա ընդգծել է, որ հատկապես առանձնակի ուշադրություն է դարձվել բանակը սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցնելու գործընթացին, որի արդյունքում ձեռք են բերվել հեռահար և ճշգրիտ խոցման նորագույն միջոցներ` ավելացնելով զինված ուժերի կրակային հնարավորությունները:

Նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը զեկուցել է պաշտպանական քաղաքականության, անձնակազմի կառավարման, ռազմակրթական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտներում իրականացված աշխատանքներն ու բարեփոխումների արդյունքները: Դ. Տոնոյանն ընդգծել է, որ պաշտպանական կարողությունների զարգացման շրջանակներում առավել նշանակալի ձեռնարկը պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն է, որն իրականացվելու է մինչև 2015թ. վերջը և նպատակաուղղված է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման ապահովմանը: Փոխնախարարի հավաստմամբ, այս ուղղությամբ, ի թիվս իրականացված բազմաթիվ միջոցառումների, զգալի աշխատանքներ են կատարվել նաև հասարակայնության հետ կապերի ոլորտում. ակտիվ շփումներ ու փոխգործակցություն է հաստատվել և՛ տեղական, և՛ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:

Նախարարի տեղակալներից Արա Նազարյանն իր զեկույցում ներկայացրել է օրենսդրական և իրավապահ գործունեության բնագավառներում 2013-2014թթ. ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքները: Փոխնախարարը նշել է, որ շարունակական աշխատանքների արդյունքում բարձրացել է զորամասերի հրամանատարության և իրավապահ մարմինների (Ռազմական ոստիկանության և Քննչական ծառայության) համագործակցությունը: Կոռուպցիոն ռիսկերի և այլ արատավոր երևույթների դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվել են լայնածավալ օպերատիվ բնույթի միջոցառումներ և քննչական գործողություններ, ինչի արդյունքում կանխվել և բացահայտվել են մի շարք հանցագործություններ:

Նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է hաշվետու ժամանակահատվածում նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և ռազմարդյունաբերական վարչության աշխատանքները` սպառազինության, ռազմական տեխնիկայի մարտունակության ապահովման, նոր և արդիական ռազմական տեխնիկայի ձեռքբերման, զորքերում ուսումնանյութական բազայի կատարելագործման և մի շարք այլ ուղղություններով:

Ներկայացված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին և իր դիտարկումները ներկայացրել նախարարության գործունեության գերակա ուղղությունների ու առաջիկա անելիքների մասին: Ընդգծելով, որ առաջընթացը մեր Զինված ուժերում տեսանելի է, Նախագահը կարևորել է այդ առաջընթացին նոր թափ հաղորդելը՝ հաշվի առնելով բոլոր այն ջանքերը, որ գործադրվում են մեր Զինված ուժերը մարտունակ պահելու և մեր ազգային խնդիրները լուծելու ճանապարհին:

Անդրադառնալով Պաշտպանության նախարարության համար առաջնահերթ լուծման կարիք ունեցող սոցիալական բնույթի կարևորագույն խնդիրներին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է. «Մենք այս տարվա երկրորդ կեսից սկսելու ենք մեծ ծրագիր՝ կապված զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու հետ և, ամենայն հավանականությամբ, գնալու ենք այն ճանապարհով, որ ուղղակի կառուցենք բնակարանները և հատկացնենք»:

Խորհրդակցության ավարտին Պաշտպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. աշխատակազմի քարտուղարության առաջին բաժնի պետ, փոխգնդապետ Կարինե Ամիրխանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության և պետական մարմինների հետ համագործակցության խմբի ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը, ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը, զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, փոխգնդապետ Վահան Պապյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմա-նվագախմբային բաժնի պետ, գնդապետ Արմեն Պողոսյանը, զինված ուժերի սպառազինության վարչության շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Ավետիք Սերոբյանը և զինված ուժերի մարտական պատրաստության վարչության համազորային զորամասերի պատրաստության բաժնի պետ, գնդապետ Կորյուն Փիլիպոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:



Լուսանկարները՝ president.am կայքից
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}