Հայտնաբերվել է անհետացած ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին
Արփա գետի երկայնքով հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս այսօր ժամը 18.03-ի սահմաններում սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հայտնաբերել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Մերուժան Հարությունյանն անհետացել էր մայիսի 1-ին:
Նախորդիվ՝
Անհետացած զինծառայողի մասին դեռ ոչ մի նորություն չկա
Վայքում անհետացած զինծառայողին դեռ չեն գտել
Ոչ մի նորություն. Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Վայքի շրջանում զինծառայող է անհետացել