Հասարակություն 18:30 17/05/2014

Արտադրված է Հայաստանում` սիրիահայի կողմից. ջինս, ներքնազգեստ և սպորտային հագուստ

Հեղինակ` Մարի Թարյան

Հարութ Փափազյանի «Հայջինս» ապրանքանիշը հայստանյան գնորդին արդեն մոտ ութ ամիս է` հայտնի է: «Մաքս ջինս» ընկերության համահիմնադիրը սիրիայից է, մեկ տարի առաջ ոչ սեփական որոշումով, այլ պատերազմի պարտադրմամբ եկավ Հայաստան:

«Որոշեցինք այստեղ տեղավորվել և ապրել: Եկա կնոջս և նրա ծնողների հետ»,- պատմում է նա:

Հալեպում ընտանիքը 1967 թվականից կտորի արտադրամաս ուներ, նաև վաճառականությամբ էր զբաղվում: Հարութը տները, գործարանն ու խանութները թողնելուց բացի, նաև ծնողներին է Հալեպում թողել:

«Մենք միայն մեզ վերցրեցինք, հասցրեցինք այստեղ: Պատերազմական պայմանների մեջ էինք ապրում: Էլեկտրականությունը և ջուրը հաճախ անջատվում էր: Չկարողացանք նստել և համբերել, որովհետև պիտի աշխատեինք: Մենք սովոր չէինք անգործ նստելուն: Պայմանագիր ունեի կնքած, գնացի Քուվեյթ, այնտեղից էլ, ի վերջո, Երևան եկա»:

Հայաստան գալու և գործ սկսելու ցանկությունը նոր չէր, հայրն էլ էր երազում այդ մասին. «Մեր հայրենիքն է: Դեռ պայմաններին տեղյակ չէինք, բայց ուզում էինք այստեղ գործ անել: Փոխանակ արաբական կամ եվրոպական երկրներում տեղավորվելու, տեղավորվենք մեր հայրենիքում: Այստեղ ծանոթացանք պարոն Սեմի հետ, ով լիբանանահայ է: Իր երազն էլ էր այստեղ գործ դնելն ու մարդկանց համար աշխատատեղեր ստեղծելը: Սկսեցինք զբաղվել բիզնեսով ու հիմնեցինք արտադրամասը, որը հիմա շուկայում արդեն հայտնի դարձած հայկական ջինսերն է տալիս»:

Սեմ Սալիբյանի ու Հարություն Փափազյանի հիմնած ընկերությունում մոտ 21 աշխատող կա, մի մասը սիրիայից եկած հայեր են, մի մասը` տեղացիներ:

«Մենք եթե կարողանանք Հայաստանում վստահությամբ գործ սկսել, իմանալ, որ մեր ներդրած գումարները չեն կորելու, լավ կլինի: Մեր նպատական է` մի վիճակ ստեղծել, որ դրսի հայերը վստահություն ունենան Հայաստանում գումարներ ներդնելու: Շատ հայեր կան, որ գումարներ ունեն, ուզում են ներդնել, բայց վախենում են, որ չի ստացվի: Պիտի այդ ապահովությունը ստեղծվի, իսկ անորոշությունը շատ վատ բան է գործարարի համար: Նաև հարկերի հստակության, կանոնավորության խնդիրը կա: Մեր նպատակն առաջ գնալն է, մենք շատ լավ ապրանք ունենք»,- ասում է գործարար Սեմ Սալիբյանը:

Հարութ Փափազյանն էլ հավելում է, որ առաջին նպատակը հենց աշխարհին ցույց տալն էր, որ Հայաստանում շատ լավ արտադրություն կարող է լինել` մատչելի գներով:

«Շատերն են օգտագործում և գոհ են գնից ու որակից: Լավ անուն ենք արդեն ձեռք բերել, որովհետև ամեն ինչի լավն ենք օգտագործում: Ամանակարևորը հումքն է, բամբակ ենք օգտագործում, որ մարմնին չի վնասում: Ամենալավ մեքենաներով ենք կարում, ամենավատ որակի ապրանքի գներում էլ տեղավորված է մեր ամենալավ ապրանքը: Դա է, որ մեզ թողնում է այս գործի մեջ առաջ գնալ: Խանութներում միջին գինը սկսում է 7000-7500 դրամից: Մեր ջինսերը կարելի է գտնել «Made in Armenia» խանութում: Ունենք նաև «Ստելլա» արդադրանքը` տղամարդու և կանացի ներքնազգեստ, ինչպես նաև սպորտային հագուստ»,- ներկայացնում է նա:

Հարութը հույս է հայտնում, որ կառավարության կողմից ավելի մեծ ուշադրություն լինի հայրենական արտադրանքին, որպեսզի դրսի երկրների հետ մրցակցություն լինի:

Իսկ մրցակից համարում է բոլոր ընկերություններին, ու նշում, որ եթե հումքը տեղական լինի, գործը ավելի հեշտանա, կկարողանան նաև մրցակցել աշխարհի հետ: Այս պահին արտահանում են շատ փոքր ծավալներով:

Հալեպահայ երիտասարդ գործարարը հայրենիքում իրեն ավելի հանգիստ է զգում, բայց ոչ այնքան բիզնեսի տեսանկյունից. «Մեր երազանքն էր, կատարվեց: Բայց բիզնեսի առումով չեմ կարող դեռ ոչինչ ասել: 1967 թվականից մինչև 2012 թվականը այնտեղ գործարան ունեինք, հիմա այստեղ ընդամենը 7-8 ամիս է, որ այս գործով եմ զբաղվում: Փափագս է, որ այստեղ տեղավորվենք, լավ գործ անենք, ապրենք»:

Հալեպում ծնողներն են մնացել ու եղբայրը: Իրավիճակը լավ չէ, բայց քաղաքին կապող շատ բաներ կան, չեն կարողանում թողնել ու գալ. «Հալեպում հայությունն ամենալավ ու հանգիստ ապրող ժողովուրդն էր, մեծ բիզնեսներ ունեին: Շատ վնասներ և կորսուստներ ունեցան: Երևի ճակատագիր էր, ուրիշ բան չեմ կարող ասել: 80 տոկոսը տուժեց հայերի… Հիմա մի քիչ դժվար է վերադարձի մասին մտածելը: Չեն թողնում, որ արաբական երկրներում խաղաղություն լինի: Մենք պիտի փորձենք մեր երկրի մասով մտածել, այստեղ նոր կյանք սկսել ու շարունակել ապրել»:

Սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`

Հալեպահայն անհամբեր սպասում է պատերազմի ավարտին. «Երկրորդ դրախտը Հալեպն է»

Սիրիահայ ընտանիքի որդին Հայաստանում է ծնվել. «Ես հայրենիքս եմ ընտրել»

Երեք ամիս զենքը ձեռքին` ուղիղ պատերազմի աչքերին նայելով. հալեպահայը իր տունն էր պահում

«Ուզում է այնտեղ ոսկի տեղա, հետ չեմ գնա». Հալեպահայ ոսկերիչն Արցախում հող է մշակում

Քեսաբահայի հայացքն անցյալում է, սիրտը՝ անտեր մնացած տանը

Սիրիահայ բժշկի հիվանդանոցը՝ զինյալների բուժարան. Օտար կռիվն ու սեփական կորուստը

Սիրիահայ Պերճի տրեխներով ու յափնջիով Սարոն. «Հայություն կա «Անուշ»-ի մեջ»

Ուրիշի պատերազմը. Հալեպահայ ոսկերչի կիսատ թողած կյանքն ու անորոշ ապագան

Հալեպից Հորդանան, ապա Հայրենիք. Հետևում թողած թագավորական առաջարկների ու կյանքի մասին

Ապրել օտար հողում և Հայաստանը մեջդ ապրեցնել. Սիրիահայ ընտանիքի վերջին հանգրվանը

Սիրիայից Արցախ. Հայ երիտասարդը չավարտված պատերազմում իր գործն է գտել

«Հայրս ու մայրս 1915-ի ջարդն են տեսել, մենք էլ այսօր ավելի ճերմակ ջարդ տեսանք»

Հալեպի հայ հարսների օժիտն ասեղնագործող ու ծաղկող կնոջ մասին

Հալեպում թողած պարտությունն ու Հայաստանում գտած հաղթանակը

Ընդհատվող ժամանակագրություն` Հալեպից Երևան

Հալեպահայ մանկաբույժը՝ հայրենիքի, երեխաների ու խորթ չապրելու մասին

Հալեպի տունը պոկել-բերելու և այդպես էլ օտար մնալու մասին

Շուտ մեծացած մանուկներ, գողացված ուրախություն, ապրելու տենչ, հայ ընտանիքը չի լքում Հալեպը

Աշխարհի որ ծայրն էլ գնաս, հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես. Հալեպահայ սրտաբան

Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար

Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին

«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը

Սիրիահայ կնոջ պատմությունը… Գաղթականության շրջանի, օտարին թողած տան, սարերի հետ խոսելու և գտած հայրենիքի մասին

Հալեպահայ ատամնաբույժի անցած ճամփան` Հալեպից մինչև անապատ, Լիբանանից` հայրենիք. Մահն ամեն րոպե գոյություն ուներ

Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք

Երեսուն տարվա լուսանկարչի կյանք ու առանց լուսանկարելու երեք տարի. Սիրիան իմ սրտին մոտ է, բայց Հայաստանն ավելի

Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է

Պանիր, զահտար ու մարթադելլա. Նորան իր հետ բերել է հալեպյան ուտեստները, այստեղի էլ ջուրն ու օդն է սիրում

«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում

Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել

Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա 

Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:09
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր...
Աղբյուր` Panorama.am
14:54
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:23
Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով  ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։  Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ահազանգ. Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ակցիայի մասնակից 23-ամյա արցախցին աջ դաստակի ափային մակերեսի ջնջխված վերք է ստացել
Լրագրող Սյուզի Բադոյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում նկարահանել է արցախցի, այսօր խաղաղ անհնազանդության բողոքի ակցիայի ժամանակ բերման...
Աղբյուր` Panorama.am
13:27
ՌԴ-ում ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը
ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ «Մեզ ռուսական կողմը տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
13:19
ՆԳՆ. Բողոքի ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն
Երևանում այսօր տեղի ունեցած խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաների 41 մասնակից  է բերման ենթարկվել ոստիկանություն: Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
13:10
«Բիրտ ուժ երևի չեք տեսել». Ոստիկանի արձագանքը, թե ինչու են բիրտ ուժ գործադրում
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի «Սասունցի Դավիթ» արձանի հատվածում ոստիկանները ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
12:49
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է վնասվածք
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}