Արտենիում մեկ ժամում երկու անգամ է կարկուտ տեղացել. «Բերքի մեծ մասը վնասել է»
Արագածոտնի մարզի Արտենի գյուղում այսօր արդեն երկրորդ անգամն է կարկուտ տեղացել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը:
Մոտ մեկ ժամ առաջ տեղացել է առաջինը: Այն ընթացքում, երբ փորձում էին վնասների չափը ճշտել, երկրորդ անգամ է կարկուտ եկել:
«Գյուղը փռվածքով մեծ է, 3500 կմ տարածք ունենք: Այս պահին գյուղի մի հատվածում գալիս է: Մի տեղից մյուս տեղն ենք վազում: Չենք էլ հասցրել ստույգ վնասները ճշտել»,- ասաց նա:
Համայնքապետ նշեց, որ հակակարկտային կայաններից երկու ժամ կրակել են, բայց ապարդյուն:
«Շատ խառը եղանակ է, չես հասկանում ամպերը ոնց են շարժվում: Մեկ հարավից են գալիս ամպերը, մեկ` հյուսիսից»,- հավելեց նա:
Գեղամ Խլղաթյանի խոսքով, բերքի մեծ մասը վնասվել է, մոտ 500 հա պտղատու ծառեր, խաղողի, ծիրանի, խնջորի այգիներ, հացահատիկի և առվույտի ցանքատարածքներ:
«Սելավաջրերն էլ քշել-տարել են հողի վերևի շերտը: Շատ մեծ չէր կարկուտը, բայց քամու հետ էր, արագության հաշվին էր, որ այդքան վնասներ տվեց»,- ասաց Գեղամ Խլղաթյանը:
Նա ավելացրեց, որ ահազանգել է ԱԻ նախարարություն, մարզպետարան:
Նախորդող հրապարակում`