Հասարակություն 10:00 19/07/2014

Աֆրիկյանների շենքի քանդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է

Հեղինակ` Մարի Թարյան

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով մերժվել է Աֆրիկյանների ակումբի շենքի քանդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը:

Ոստիկանությունը Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով՝ արարքի մեջ հանցակազմ չկա:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումով ահազանգ էր հնչեցվել, որ ՀՀ կառավարության թիվ 1616-Ն որոշմամբ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Աֆրիկյանների շենքը պատմամշակութային հուշարձանն ապօրինի կերպով է քանդվում։

Ինչպես նշված է ՀՀ ոստիկանության՝ մեզ ուղարկած պատասխանում, «Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ «Աֆրիկյանների բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը ընդգրկելով Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և Երևան քաղաքի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում, ՀՀ Կառավարությունը թույլատրել է հուշարձանի տեղափոխումը:

ՀՀ Կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Երևան քաղաքի Տերյան 11 հասեցում գտնվող բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռքբերող է ճանաչվել «Միլենիում կոնստրակշն» ընկերությունը, որին Երևանի քաղաքապետարանի կողմից 2014 թվականի ապրիլի 2-ին տրված Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 11-13 շենքերի քանդման /ապամոնտաժման/ թույլտվությունը հատկացվել է օրենքով սահմանված կարգով, նախքան հուշարձանը տեղափոխելը, պահպանելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի պահանջները՝ կատարվել են գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները, շինարարական աշխատանքների կազմակերպման նախագծերը համաձայնեցվել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի և Երևանի քաղաքապետի հետ։

Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հաստատվել է, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարական կազմակերպության տնօրեն Վ.Հոկտանյանի՝ հաղորդմամբ հայտնած մտահոգությունը՝ ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող «Աֆրիկյանների բնակելի տան» ոչնչացման կամ վնասման վերաբերյալ հիմնավոր չէ, քանի որ նշված շինությունը ապամոնտաժվում է ՀՀ Կառավարության որոշման հիման վրա, «Հին Երևան» ծրագրի իրականացման համար նախատեսվող «Գլխավոր» պողոտայի Աբովյան-Բուզանդ-Արամի-Կողբացի փողոցների միջև ընկած տարածքում տեղափոխման համար հատկացված հողամասում հուշարձանի վերականգնման համար՝ ՀՀ և միջազգային օրենսդրությունների պահպանմամբ»։

Ահա այս հիմանավորումներն են դրված քրեական գործը մերժելու հիմքում: Մինչդեռ շենքի համար պայքարող քաղաքացիները Աֆրիկյանների ակումբի շենքի քանդման օրինականության հակափաստարկ էին բերում նույն միջազգային նորմը:

Նրանք պնդում էին, որ շենքի քանդմամբ ՀՀ կառավարությունը խախտում է 21.10.2008թ-ին ԱԺ-ի կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան (Գրանադա, 3.10.1985): Մասնավորապես, ըստ նրանց, խախտվում է կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որի համաձայն. «Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…»:

Ոստիկանություն և Գլխավոր դատախազություն դիմած «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նախ նկատեց, որ իրենք դիմել էին մոտ մեկ ամիս առաջ, երբ շենքը դեռ քանդված չէր:

«Մենք անդրադարձել էինք այն բանին, որ շենքի քանդումն ընթացքի մեջ է, դա առաջին օրինախախտումն էր: Դիմումի երկրորդ հիմքն այն էր, որ նույն տեղափոխման վերաբերյալ որոշումը հակասում է միջազգային կոնվենցիային: Երկու օր առաջ են ինձ կանչել ոստիկանության քննչական բաժին՝ բացատրություն տալու: Շենքն արդեն քանդված էր, մենք նշեցինք, որ այն պատճառով, որ իրենք 10 օրվա ընթացքում, ինչպես որ կարգն է, չեն հարուցել քրեական գործ, նաև դա է նպաստել, որ շենքը քանդվի: Ասացին, որ կպատասխանեն, բայց մենք տեղյակ չէինք, որ մերժել են: Ձեզանից ենք իմանում, որ մերժել են քրեական գործի հարուցումը»- ասաց նա:

Ըստ Սոնա Այվազյանի, իրավապահ մարմիններն ու շենքի տեղափոխումն իրականացնողները այդ կոնվենցիան այնպես են մեկնաբանում, ինչպես իրենք են ցանկանում:

«Դրանում հստակ է գրված, որ հուշարձանը կարող է տեղափոխվել միայն եթե պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Ես չգիտեմ ինչպես են իրենք դա մեկնաբանել, որ համարել են, որ դա խախտում չի»,- հավելեց ԹԻՀԿ փոխտնօրենը:

Նա հակադարձեց, որ հուշարձանն ակնհայտորեն քանդվել է. «Նույնիսկ եթե իրենք ասում են, որ շենքն ամբողջովին ապամոնտաժվել է տեղափոխելու համար, այդ ապամոնտաժումը հակասել է ՀՀ օրենսդրությանը: Միայն այն հագամանքը, որ այնտեղ բուլդուզերով քանդում է տեղի ունեցել, քարերը չեն համարակալվել, պատշգամբը գոյություն չունի: Դա արդեն վկայում է, որ շենքը չի ապամոնտաժվել: Ապամոնտաժելուց յուրաքանչյուր դետալ պետք է ապամոնտաժել և հետագայում վերականգնվեր: Իսկ հիմա, եթե նույնիսկ վերականգնվի, աղճատված է վերականգնվելու»:

Նշենք, որ հանցագործության մասին հաղորդում Ոստիկանություն և Գլխավոր Դատախազություն ներկայացրել էր նաև Panorama.am-ը՝ ուշադրություն հրավիրելով նաև իրավապահ մարմինների աշխատակիցների անգործության վրա, երբ շենքը քանդվում էր առանց Մշակույթի նախարարություն փաստաթղթեր ներկայացնելու և սահմանված ընթացակարգի խախտմամբ:

Այնուամենայնիվ, իրավապահ մարմինները որևէ ապօրինություն չտեսան այս գործընթացում, իսկ շենքը քանդվեց մեծ տեխնիկայով, հիմա էլ տարածքը դատարկ է: Նկատենք նաև, որ երբ դեռ նոր էր համարակալվել շենքի ֆասադը, ակտիվիստները մի քանի շարք քարերի վրայից ջնջել էին թվերը, և ֆասադի մի զգալի մասն ապամոնտաժվեց առանց համարակալման:

Հիմա հարց է, թե ինչպես է վերականգնվելու շենքը: Իսկ ներսի հատվածն այդպես էլ չհամարակալվեց, կովշով հավասարեցրին հողին: Նկատենք նաև, որ պատասխանատուները պնդում էին, սեփական պատասխանատվությամբ հայտարարում, որ շենքը վերականգնելու են ոչ միայն դրսի հատվածից, այլև ներսի կառուցատարրերով՝ ամբողջությամբ:

Հարակից հրապարակումներ`
Աֆրիկյանների շենքի հարցով դատարանի պատասխանը դեռ չի ստացվել
«Աֆրիկյանների ակումբից» մնաց փոշին ու աղբը. Լուսանկարներ
Աֆրիկյանների շենքի քանդման փաստով հանցագործության մասին հաղորդմանը դեռ պատասխան չկա
Աֆրիկյանների շենքի հետ կապված նորից հայց է ներկայացվել դատարան
Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել Աֆրիկյանների ակումբի վերաբերյալ հայցը
Դատարանը դեռ վարույթ չի ընդունել Աֆրիկյանների շենքի գործով հայցը
Աֆրիկյանների շենքի ֆասադի զգալի մասն արդեն չկա (Տեսանյութ)
Նախարարությունը փորձում է պարզաբանել Աֆրիկյանների շենքի «քանդումն ու տեղափոխումը»
Աֆրիկյանների շենքի քարերը մեքենաներով տանում են (Տեսանյութ)
Աֆրիկյանների շենքը նորից ապամոնտաժում են. «Մի գազել քար տարան»
Մշակույթի նախարարը Աֆրիկյանների շենքի համար պայքարող քաղաքացիների մոտ չի իջել
Աֆրիկյանների շենքի ապամոնտժաժումը` հանցագործություն իրավապահների աչքի առաջ
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադային մասում վերսկսվել են առանց թույլտվության աշխատանքները
Ինչ է կատարվում Աֆրիկյանների շենքի ներսում (Տեսանյութ)
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադից քարեր են հանում
«Հին Երևան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով
Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը
Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի
Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)
Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը նախաձեռնության նամակը` ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական կառույցներին
Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են
Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
Նախարարություն. Ներկայում Աֆրիկյանների շենքում իրականացվում են հուշարձանի գլխավոր ճակատի երեսաքարերի համարակալման աշխատանքները
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}