Արցախի վարչապետը երեկ իր մարտական ընկերների հետ մեկնել է դիրքեր և գիշերել այնտեղ
Օգոստոսի 3-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն իր մարտական ընկերների հետ մեկնել է դիրքեր և գիշերել այնտեղ: Այս մասին նշված է ԼՂՀ կառավարության ֆեյբուքյան էջում:
Նա շրջել է մի քանի տասնյակ հենակետերով՝ զրուցելով դիրքապահ զինվորականների և կամավորների հետ: Ա. Հարությունյանի համոզմամբ՝ բոլորի մոտ ոգին մարտական է, և նրանք կուռ միասնականությամբ ամուր կանգնած են Արցախի պաշտպանության դիրքերում:
Այսօր ևս նախատեսվում է վարչապետի այց և գիշերակաց առաջնագծում՝ այս անգամ այլ ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը