«ՀՀ իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները»
Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին։
Հայաստանի եզդիների ներկայացուցիչները փոխնախարար Քոչարյանին ներկայացրել են իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։
Փոխնախարար Քոչարյանն, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները, նշել է, որ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը շարունակելու է բարձրաձայնել և Իրաքում, և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները վերջ դնելու անհրաժեշտության մասին և այդ նպատակով օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները:
Նախորդող`
Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)