«Միկա» մարզահամալիրը կփոխանցվի ֆինանսների նախարարությանը
«Արմավիա» ավիաընկերության պետությանն ունեցած 9 միլիարդ դրամի պարտքը չվճարելու համար «Միկա քորփորեյշն» ընկերությանը պատկանող «Միկա» մարզահամալիրը, որը գտնվում է Երևանի Մանանդյան 11 հասցեում, կփոխանցվի ՀՀ ֆինանսների նախարարությանը: Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ավելի մանրամասն քննարկել գործարքը, որպեսզի պետությունն այս գործընթացից չտուժի: Նշենք, որ ԴԱՀԿ-ն մարզական համալիրը հանել էր աճուրդի, սակայն այդպես էլ գնորդ չի գտնվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց