Հասարակություն 13:44 19/09/2014

Արամ Ա. Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը պետք է տեղափոխել իրավական դաշտ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ելույթ է ունեցել Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովին: 

Նա մասնավորապես ասել է.

«Գտնվում ենք մեր ժողովրդի ժամանակակից պատմության վճռական հանգրվանին: Եկե՛ք խորաթափանց հայացքով դիտենք մեր շուրջը և քննենք մեր կյանքը ու մեզ շրջապատող իրերը` իրավապաշտ ու քննական ոգով: Տագնապներով ու մարտահրավերներով լի է մեր ազգի կյանքը և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում, և՛ Սփյուռքում:

Հայրենիքը լուրջ մարտահրավերների դիմաց է կանգնած. տնտեսական կյանքի բարելավումը, դժվարությունների հաղթահարումը և արտագաղթի կասեցումը տագնապալից խնդիրներ են, որոնց դիմաց չեն կարող լուռ մնալ և դրանք կանխելու ազդեցիկ միջոցների չդիմել:

Ղարաբաղի անվտանգությունը վերջին ամիսներին մտահոգիչ է դարձել: Ղարաբաղի անվտանգությունը Հայաստանի անվտանգությունն է, և հակառակը: Չենք կարող ձեռքներս ծալած մնալ Ղարաբաղի ներքին հզորությունն ավելի ամրապնդելու հրամայականի դիմաց:

Սփյուռքը իր հերթին կանգնած է լուրջ մտահոգությունների առջև: Կրոնական ծայրահեղական շարժումների պատճառով վտանգված է գաղութի գոյությունը: Ստեղծված պայմաններում հայի ինքնությունը մշուշոտ է, և, ընդհանրապես, մեր գաղութների տնտեսական կարողությունները սկսել են չբավարարել աճող կարիքների պատճառով:

Հայրենակերտումը, ազգակերտումը և հայապահպանումը սոսկ բառեր են չեն, որոնք զարդարում են բառարանները, լոկ կարգախոսեր չեն: Դրանք պետք է մեզ ուղեկցեն մեր մտորումներում և գործերում:

Այժմ մենք չենք կարող, իրավունք չունենք առարկայական և մակերեսային մոտեցում ցուցաբերել համահայկական խնդիրներին: Ճիշտ է, անցնող տարիների ընթացքում մեր կյանքի բոլոր բնագավառներում նվաճումներ ունեցանք և հաջողություններ արձանագրեցինք, սակայն պետք է ձգտել լավից լավին և կառչել մնայուն ու գերագույն արժեքներից: Մեր կյանքում հատկապես պատասխանատու անձինք` թե հոգևորական, թե աշխարհիկ, պետք է ապագայատեսիլ մոտեցում ցուցաբերեն` ներկա աշխարհի փոթորկալից ծովում ազգին ու հայրենիքին առաջնորդնելու համար:

Գտնվում ենք Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շեմին: Բազմիցս ասել ենք ու միշտ պետք է կրկնենք ի լուր մեր ժողովրդին, ցեղասպանին և միջազգային հանրությանը, որ մենք պահանջատեր ենք և հավատարիմ ենք մնում մեր նահատակների սրբազան կտակին` որքան էլ ցեղասպանը իր մարտավարական ու ռազմավարական սադրանքներով և նյութական միջոցներով փորձի նսեմացնել ու աղավաղել մեր պահանջատիրությունը միջազգային հանրության առջև: Չենք կարող անտարբեր մնալ մեր ազգի ոտնահարված իրավունքների նկատմամբ, անտարբերությունը ազգային դավաճանություն է: Հետևաբար, պետք է 100-ամյակը նշենք մեծ պատասխանատվությամբ և այն արժևորենք այնպիսի գործերով, որոնք մնայուն հետք կթողնեն ու նոր ուղղություն կտան Հայ Դատի հետապնդման աշխատանքներին:

Անցնող տասնամյակների ընթացքում հսկա աշխատանք կատարվեց Հայ Դատի հետապնդման գործում` քաղաքական, դիվանագիտական, քարոզչական բնագավառներում: Պետք է հարգանք մատուցել այդ աշխատանքը կատարողներին ու այն աջակցողներին: Մեր կարծիքով, պետք է հայ ժողովրդի իրավունքների հետապնդման աշխատանքները` առաջին հերթին, Հայոց Ցեղասպանության ճանաչումը ու դատապարտումը, նեղ շրջանակից դուրս բերել, երկրորդ, հեռու մնալ Ցեղասպանության ճանաչումը մեր դատի հանգուցալուծումը պատկերացնելու մտածելակերպից ու գործելակերպից: Հակառակ այն իրականությանը, որ միջազգային օրենքներն այնքան էլ նպաստավոր չենք մեր դատի համար, կարծում ենք, որ եկել է Հայ Դատի աշխատանքները և Հայոց Ցեղասպանության ճանաչումը իրավական դաշտ փոխադրեելու ժամանակը:

Ելնելով այդ համոզմունքից` ցանկանում ենք հայտարարել, որ Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսությունը մոտ ժամանակներս Թուրքիայի սահմանադրական դատարանում հայց է ներկայացնելու` պահանջելով իր պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձը իր իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին:

Այս հանդուգն քայլին դիմում ենք ոչ զգայական կամ քարոզչական նկատառումներով: Անցնող երկու տարիներին մեր մասնակցությամբ խորհրդակցություններ տեղի ունեցան միջազգային օրենքների ու դատական հարցերով օտարերկրացի մասնագետների հետ: Եվ ավելին, սովորական եկեղեցապատկան ունեցվածք պահանջելու մոտեցումով չէ, որ հանձն ենք առնում այս կարևոր քայլը: Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսի մեջ, խորհրդանշական մեծ իմաստ ունի Կիլիկիայի ու ողջ հայության համար: Գիտենք նաև, որ հիշյալ դատը անխուսափելիորեն «դուռ է բացելու» մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու սեփական կալվածների վերադարձի թղթապանակին: Այն դեպքում, եթե մեր դատը մերժվի Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից, ինչը հնարավոր է, այն կներկայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մենք ճանապարհ ենք ելել այս հեռանկարով: Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց Ցեղասպանությունից: Վերջապես, գիտենք, որ այս դատը նյութական մեծ ներդրում է պահանջում: Ամեն դեպքում, մենք վստահում ենք մեր ժողովրդին, որովեհտև եկեղեցին ժողովուրդն է, և եկեղեցական որևէ կենտրոն մեր ժողովրդի սեփականությունն է:

Արդարևէ, հիշյալ դատի կողքին մեր ժողովրդի համար գոտեպնդիչ երևույթ պետք է դառնա այն, որ 100-ամյակի առիթով Հայաստանը` որպես Հայ դատի իրավատեր, ևս դիմի Արդարադատության միջազգային դատարան` Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման պահանջով: Մի՛ մոռացեք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված է, որ «ՀՀ-ն արտահայտում է Հայաստանի ժողովրդի միասնական կամքը` գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում»:

Սիրելի՛ ներկաներ,
Ազգային, գաղափարական և քաղաքական հիմք ունեցող մի ազգ ապրում է երազներով ու գոյատևում ` նպատակասլաց ու հանձնառությամբ իր կյանքը մնայուն պայքարի վերածելով: Մենք չենք կարող մոռանալ, երբեք էլ չենք մոռանա, որ Արևմտյան Հայաստանը մեր ազգի մեծ երազն է` ամբողջական Հայաստան ամբողջական հայությամբ: Արդարևէ, ինչպես 1965 թվականին` Հայոց Ցեղասպանության 50-ամյակին, մեր երիտասարդությունը Երևանում իր ձայն բարձրացնելու ու մեր հողերը պահանջելու քաջություն ունեցավ, այնպես էլ 2015 թվականին` Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, վստահ ենք, որ նույն երիտասարդների զավակները, այս անգամ ազատ ու անկախ Հայաստանի մեջ, ցեղասպանի ու աշխարհի առջև կանգնած նոր հավատքով ու ամուր վճռականությամբ պիտի պահանջեն մեր ժողովրդի արդար իրավունքները, և, վստահաբար, իրենց պետք է միանան ողջ Սփյուռքի մեր երիտասարդները:

Յուրաքանչյուր հայի ու ողջ հայության գիտակցության մեջ պետք է ամրանա այն խոր համոզմունքը, հայ ժողովուրդը մեկ է Հայաստանով, Ղարաբաղով և Սփյուռքով: Մեկ է հայ ժողովրդի պահանջատիրությունը: Հայաստանի հզորացումը, Ղարաբաղի անկախության ամրապնդումը, Սփյուռքի վերականգնումը և Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը հայ ժողովրդի պայքարի կորիզը, հիմքը ու նպատակն են: Յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ներդրումն ու ամբողջական մասնակցությունը ունենա մեր ժողովրդի սրբազան պայքարի մեջ` ամեն տեղ և ամեն վայրկյան: Սա է հայության ուղին: Բյուր օրհնություն և պատիվ մեր արի ժողովրդին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am
21:26
Օակուպացված Քարվաճառում ադրբեջանական ԶՈւ զինծառայող է մահացել և ևս 3-ը վնասվածքներ ունեն
Մայիսի 3-ին օկուպացված Քարվաճառում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ահմեդով...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»։ Այս մասին տեղեկացնում է «Օրեր»-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:03
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Ն. Սամսոնյանին և Վ. Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
Այսօր` մայիսի 3-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
20:47
Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ
Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկել է ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը։ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով․ Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Կիրանցի բնակիչները դեռ հույս ունեն, որ կարող են կանխել սյուների տեղադրումը
 Կիրանցից ոստիկական զորքը շուրջ մեկ ժամ առաջ հեռացել է, թեև դեռ հերթապահող ոստիկաններ կան։ Չնայած այն բանին, որ երեկ ականազերծող խումբը...
Աղբյուր` Panorama.am
20:13
ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։Այս մասին գրում է «Ազատությունը»։ Գյուղի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
19:43
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները․ Զախարովա
 այաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարարի հետ
Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և...
Աղբյուր` Panorama.am
19:20
Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյան
Սուրեն Պետրոսյանը շնորհավորել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ գրելով․ «Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է...
Աղբյուր` Panorama.am
18:59
«Դուք այդտեղ «կալցո» օպերացիայի մեջ եք, մենք էլ այստեղ՝ շրջափակված ենք տարբեր կողմերից»․ Սրբազանը հեռախոսազրույց ունեցավ Կիրանցի բնակչի հետ
Երբ թույլ չտվեցին մտնել Կիրանց, Բագրատ Սրբազանն ու Սուրեն Պետրոսյանը հեռախոսով կապվեցին կիրանցեցի տիկին Ալվարդի հետ, բարևներ փոխանցեցին...
Աղբյուր` Panorama.am
18:42
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության`...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մաղթում ենք ուժ՝ պատասխան պատրաստելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 3-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։ «Օրակարգում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Կիրանցի մոտ տեղի է ունենալու պայթյուն. ՊՆ
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Պաղեստինի ժողովրդի համար չափազանց կարևոր է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Գլխավոր դատախազ
«Եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթեր, դատարան ուղարկված գործեր, ունենք պետական դավաճանության գործեր։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Աճառյան փողոցում հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
ԱԺ նիստի ընթացքում 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ՔՊ-ական կին պատգամավորները հեռախոսի միջոցով ուսումնասիրում օնլայն խանութներում առկա...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը հանցակազմ չի պարունակում. Գլխավոր դատախազ
«Նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական  բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնությունը...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եթե Սուքոյանի դեպքում կալանավորվում է, ապա Հակոբ Արշակյանի դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում.Աննա Գրիգորյանը՝ դատախազին
«Եթե Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք»,-խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}