Երևանի քաղաքապետարանը «Երևան» նստարանների նոր խմբաքանակ գնի
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է մինչև տարեվերջ ձեռբերել ևս 30 «Երևան» ձուլվածքով նստարաններ: Համապատասխան հայտարարությունը-հրավերը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հրապարակել է երեկ՝ հոկտեմբերի 1-ին:
Այս տարի Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ ձեռք է բերել 500 նստարան՝ յուրաքանչյուրի համար վճարելով մոտ 165 հազար դրամ (ընդհանուր գործարքի արժեքը կազմել է 82 միլիոն 400 հազար դրամ):
Ինչպես հայտնի է նման նստարաններ արտադրող միակ ձեռնարկությունը «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվն է: Այսինքն` մրցույթի հայտարարումը զուտ ձևական բնույթ է կրում, որովհետև նախորդ համանման մրցույթների միակ մասնակիցը, հետևաբար նաև հաղթողը եղել է «Նիկոլ Դուման» ԱԿ-ն: Ուստի` կասկածից վեր է, որ այս մրցույթի մասնակիցն ու հաղթողը ևս նույն արտադրական կոոպերատիվն է լինելու: