Ադրբեջանը մշտապես պետք է փորձի լարվածության մեջ պահել մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
«Ադրբեջանը մշտապես պետք է փորձի սադրիչ գործողություններ իրականացնել և լարվածության մեջ պահել մեր երկիրը: Ցավալի են այն կորուստները, որոնք տրվում են սադրիչ գործողությունների արդյունքում: Վստահ ենք, որ մեր բանակի կողմից տրվող համարժեք գործողությունները պետք է կարողանան զսպվածությամբ առաջնորդեն ադրբեջանական կողմին»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Նա իր խոսքում նշեց, որ հայոց բանակի շնորհիվ խաղաղ է մեր հայրենի երկրում, թեև այդ խաղաղությունը տրվում է մեզ մեծ, ծանր գնով, մեր զինվորների կյանքի գնով:
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ և ԼՂՀ ողջ քաղաքական ու ռազմական վերնախավը՝ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի և ադրբեջանական դիվերսիաների ժամանակ զոհվածներին:
Նախորդող հրապարակում՝
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված հայոց բանակը