Լրանում է մարտիմեկյան դեպքերի 7-րդ տարին. Հանրահավաք «Ազատություն» հրապարակում
Երևանի «Ազատություն» հրապարակում անց է կացվում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքը՝ նվիրված 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի 7-րդ տարելիցին։ Հանրահավաքին ներկա է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր, հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը:Նա իր ելույթում անդրադաևձավ 7 տարի առաջ այս օրը տեղի ունեցած ողբերգությունը, և թե ինչպես դրանից հետո ունեցանք 10 զոհ, 150 բանտարկյալներ եղան, իսկ 100-ավոր մարդիկ հաշմանդամ դարձան:
Այնուհետև նա առանձին–առանձին արտասանեց 10 զոհերի անունները և մեկ րոպե լռությամբ կոչ արեց հարգել զոհերի հիշատակը: Նա նաև ընթերցեց 10 զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի նամակը, որը գրել է Բելգիայից։
Հիշեցնենք, որ 2008թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո ՀԱԿ-ն ամեն տարի այս օրը հրավիրում է հանրահավաք, որից հետո մեկնարկում է երթ դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ մասնակիցները ծաղիկներ են դնում ի հիշատակ 10 զոհերի։