Հասարակություն 12:52 16/04/2015

Բաց նամակ Երևանի քաղաքապետարանին

«Բաց նամակ Հռոմից հին քաղաքի քաղաքապետարանին». գրառումն ուղղված է Երևանի քաղաքապետարանին, որտեղ ֆեյսբուքյան օգտատերը հրապարակել է նաև լուսանկարներ, որոնցում երևում են, թե ինչպես են Ավան-Առինջ 1/13 շենքի վերջին՝ 9-րդ հարկում կուտակվում անձրևաջրերը, այնուհետև՝ իջնում ցած:

«Երևանի քաղաքապետարանը զբաղված է պարբերաբար կոտրվող նստարանների տեղադրման միջոցով՝ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման, ծառերի էտման միջոցով՝ կանաչապատման, Քիմի ամուսնու համերգը հրատապ կազմակերպելու միջոցով՝ մայրաքաղաքի բնակիչների ժամանցն արդյունավետ կազմակերպելու և նմանօրինակ բազմաթիվ հույժ կարևոր ֆունկցիաների իրականացմամբ, և ժամանակ չունի ենթակառուցվածքների հարցով զբաղվելու»,-այս մասին ասված է ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Մինասյանի գրառման մեջ:

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

«Լուսանկարներն Ավան-Առինջ 1/13 շենքի վերջին՝ 9-րդ հարկում են արված: Պատկերում, ինչպես տեսնում եք, տանիքից իջնող ջրատարն է (հայերեն՝ ժոլոբ), որը փառահեղ նախագծի շնորհիվ անցնում է ոչ թե շենքի արտաքին պատերի վրայով, այլ՝ շենքի միջով:

Ինչպես երևում է լուսանկարներից, ջրատարն (ամենայն հավանականությամբ՝ խցանման, կամ մաշվածության պատճառով) իր ֆունկցիան չի կատարում և անձրևաջրերը կուտակվում են նախ՝ 9-րդ հարկում, այնուհետև՝ դեպի ցած (մթնոլորտային տեղումների ինտենսիվությունից կախված կոնկրետ դեպքում «լոկալ աղետին» ներգրավված հարկերի քանակը խիստ փոփոխական է):

Հասկանալի է, որ անկախ շենքի բնակիչների գործադրած ջանքերից (մասնավորապես՝ «կռիշից կաթացող հատվածում վեդրո դնելը և պարունակությունը պարբերաբար թափելը») անձրևաջրերը (ծավալը՝ կրկին կախված է տեղումների ինտենսիվությունից) տևական ժամանակ հոսում են շենքի ներսով և, բացի այն, որ անիծում են բնակիչների՝ սեփական բնակարանների վերանորոգման ոլորտում կատարած կապիտալ ներդրումների հերը, կոռոզիայի են ենթարկում շենքի երկաթբետոնյա կոնստրուկցիաները, ինչը բնականաբար ունենալու տխուր հետևանք (չնկարագրեմ՝ հենց լինի, Շամշյանը կպատմի, կիմանաք):

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ այս «բարեկարգ» վիճակը շարունակվում է արդեն 4-րդ տարին, և շանսեր կան, որ արդեն մոտ ապագայում շենքը փուլ կգա:

Հաշվի առնելով, որ

Ա) քրիստոնեական էթիկան (պատիվ ունեմ հանդես գալու քրիստոնեությունը որպես առաջինը պետական կրոն ընդունած ազգի անունից) պահանջում է, որպեսզի հոգ տանեմ դրացիներիս բարեկեցության և անվտանգության համար (մանավանդ որ՝ դրացիներիս հետ մեկտեղ, ես ինքս էլ ապրում եմ այդ նույն հարթակում),

Բ) մայրաքաղաքի սոցիալական ենթակառուցվածքներն այն աստիճան դեգրադացված են, որ նման պատկեր կարելի է հանդիպել գրեթե յուրաքանչյուր բազմաբնակարան շենքում,

Դ) Երևանի քաղաքապետարանը զբաղված է պարբերաբար կոտրվող նստարանների տեղադրման միջոցով՝ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման, ծառերի էտման միջոցով՝ կանաչապատման, Քիմի ամուսնու համերգը հրատապ կազմակերպելու միջոցով՝ մայրաքաղաքի բնակիչների ժամանցն արդյունավետ կազմակերպելու և նմանօրինակ բազմաթիվ հույժ կարևոր ֆունկցիաների իրականացմամբ, և ժամանակ չունի ենթակառուցվածքների հարցով զբաղվելու,

Ե) հարցի լուծման պարտականությունն ունեցող օրենսդրությամբ նախատեսված մարմիններն, ի դեմս համատիրությունների, գաղափար չունեն իրենց առաքելության, պարտականությունների մասին և ապավինում են «թաղապետարանի» (քաղաքապետարանի) դաբրոյին,

Առաջարկում եմ խնդրին տալ համակարգային լուծում՝ դիմելով հետևյալ քայլերին.

Քաղաքապետարանը թարգում է համատիրությունների (ապաշնորհ) կառավարման, միջոցների անթափանցիկ տնօրինման պրակտիկան, իրենց հերթին բնակիչները թարգում են իներտ կեցվածքը և պատասխանատվություն են ստանձնում սեփական ապագայի հանդեպ, ու բնակիչների միջոցների, ինչպես նաև հարակից այլ եկամուտների (օրինակ՝ վերելակներում գովազդային պաստառների «գրդոնը») հաշվին աստիճանաբար լուծվում է բազմաբնակարան շենքերի ենթակառուցվածքների վերանորոգման, արդիականացման հարցը:

Պատկերացում ունենալով «չար ուժերի» (ի դեմս համատիրությունների և այն քշողների) և նրանց ազդեցության մասին, և հասկանալով, որ ներկայացվածը գործնականում իրականանալի չէ՝ առաջարկում եմ լուծման մեկ այլ՝ անշառ տարբերակ:

Քաղաքապետարանը վերանայում է քաղաքաշինական նորմերը և վերացնում է բազմաբնակարան շենքերի տանիքներն ինքնակամ վերանորգելու և նախագծով չնախատեսված նյութեր ու կոնստրուկցիաներ (շիֆեր, մետաղյա թիթեղ և այլն) օգտագործելու արգելքը: Այս կերպ բնակիչները, թեև ստիպված, բայց սեփական միջոցներով կլուծեն առաջ եկած խնդիրը:

Ինքս պատրաստ եմ ոչ միայն տեխնիկական (խորհրդատվական) աջակցություն ցուցաբերել, այլև սեփական միջոցներով տանիքի վերանորոգման միջոցով ցուցանել սեփական ուժերին ապավինող քաղաքացու նախանձելի օրինակ:

ՀԳ. Առավել քան վստահ եմ, որ այսկերպ մենք կարող ենք խափանել ցեղասպան Թուրքիայի՝ Հայաստանն առանց հայերի թողնելու դավադիր պլանները»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}