Բիշարյան. Կոպիտ ասած՝ օրենքի շրջանակներում պարտադրում ենք, որ մարդիկ գնան այլ երկիր աշխատելու (տեսանյութ)
«Սա հերթական նախագծերից մեկն է, երբ կառավարությունը իր արհամարհական վերաբերմունքով փաթեթ է ուղարկում ԱԺ և ասում՝ հարգելի դակողներ, դակեք»,- այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նրա խոսքերով՝ սա իսկապես արհամարհական վերաբերմունք է ԱԺ-ի, ինչպես նաև այն քաղաքացիների նկատմամբ, ում համար այս օրենքը պետք է ընդունվի:
«Այս նախագիծը իրականում փաթեթի կարիք ունի, քանի որ մենք խոսում ենք այն քաղաքացիների մասին, որոնց, կոպիտ ասած՝ օրենքի շրջանակներում պարտադրում ենք, որ նրանք գնան այլ երկիր աշխատելու»,-ասաց Հ.Բիշարյանը:
Նշենք, որ ըստ այդ նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները, ովքեր շինարարության հետ կապված աշխատանքներ իրականացնելու նպատակ ունեն, պետք է պայմանագիր կնքեն Հայաստանում գործող որևէ համապատասխան կազմակերպության հետ և հետագայում 13 տոկոս եկամտահարկը և 5 տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե տվյալ երկրի բյուջե:
Մանրամասները՝ տեսանյութում: