Հասարակություն 14:11 06/05/2015

Քաղաքապետարանի մրցույթների զգալի մասը կրել է ձևական բնույթ. ՏՄՊՊՀ

Այսօր ՏՄՊՊՀ նիստում հրապարակվել են Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները։ Հանձնաժողովի որոշմամբ, մի շարք մրցույթներում, որոնց մասնակցել է շուրջ 144 ընկերություն, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվեց վարչական վարույթ:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են 2011-2014թթ. ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների, վերելակների, շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման և այլ շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթները:

Ինչպես տեղեկացնում են Հանձնաժողովից, ուսումնասիրությունը ներառել է շուրջ 620 մրցույթ, որոնցից 357-ում (ընդհանուր մրցույթների 57%-ը) մասնակիցների միջև մրցակցությունն ընդհանրապես բացակայել է: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է 49 մրցույթ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ: Նշված 49 մրցույթներին մասնակցել են 19 ընկերություններ: Հատկանշանական է, որ որևէ մրցույթում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել, և նրանք հաղթող են ճանաչվել՝ առանց միմյանց հետ մրցակցելու: Օրինակ, «Խաչհար» ՍՊԸ-ն մասնակցել է 9 հնարավոր մրցույթներից միայն մեկին, չնայած տեխնիկապես և ֆինանսապես հնարավորություն ուներ մասնակցելու բոլորին: Ստացվում է, որ, տնտեսվարողները միմյանց միջև համաձայնության են եկել, թե մրցույթներից յուրաքանչյուրին որ ընկերությունն է հայտ ներկայացնելու և հաղթելու: «Խաչհար» ՍՊԸ-ի օրինակով ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներում նման վարքագիծ են դրսևորել նաև «Սահակյանշին», «Վահագն և Սամվել», «Շինֆորում», «Ճանապարհ», «Նարիմանյան», «Ա.Ա.Բ. Պրոեկտ», «Տեր-Հայրապետյան Շին», «Լիլիթ- 87», «Ավա-2000», «Վլհաք», «Կապավոր», «Լոնգ Մաիլ», «Ռուբիկ և Իշխան», «Արփի-Անի» և այլ ընկերություններ:

Նմանատիպ օրինակներից մեկն էլ վերաբերում է շենքերի ֆասադների նորոգման և քարերի մաքրման աշխատանքների համար հայտարարված 125 մրցույթներին: Այս մրցույթներից ոչ մեկում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել: Օրինակ, «Լեվ» ընկերությունը մասնակցել է այնպիսի 8 մրցույթների, որոնց այլ մասնակիցներ չեն դիմել: Նույն կերպ էլ բոլոր մյուս տնտեսվարողները այսպես ասած բաժանել են մրցույթները` նախապես իմանալով, թե որ դեպքում ով է հաղթելու: Մինչդեռ, բավարար մրցակցության պայմաններում գնային առաջարկները կլինեին ավելի ցածր: «Լեվ» ՍՊԸ-ի օրինակով շենքերի ֆասադների նորոգման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներում նմանատիպ վարքագիծ են դրսևորել նաև «Ագարակ», «Ակոռ-Շին», «Ավրակշին», «Արթմաշին», «Արսեվ», «Աֆալան», «Գրիշա Գոռ Սարգսյաններ», «Երտիգշին», «Էռգուս», «Կարալանս», «Հաջառհար Շին», «Մեվրիկար», «Շինաշխարհ», «Շինհայ Պո», «Ջեմսիկո», «Սմալա», «Վակո» և «Վարաքշին» ընկերությունները:

Այսպիսով, ըստ ՏՄՊՊՀ-ի, ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ միևնույն մրցույթին մասնակցել է մի քանի տնտեսվարող` տպավորություն ստեղծելով իբրև թե առկա է մրցակցություն, սակայն այս դեպքում դարձյալ գործել են փոխադարձ պայմանավորվածությամբ: Տնտեսվարողներից մեկը հաղթել է մի մրցույթում, իսկ հաջորդում միտումնավոր պարտվել` իր տեղը զիջելով իր հաղթած մրցույթում պարտված ընկերություններից մեկին: Արդյունքում, մասնակից բոլոր ընկերությունները հաջորդաբար հաղթել են մրցույթներում`շուկան բաժանելով միմյանց միջև և, ըստ էության, սահմանափակելով այլ տնտեսվարողների մուտքը շուկա։ Որպես օրինակ, նշենք, որ մի շարք շինությունների քանդման աշխատանքների իրականացման համար հայտարարված 28 մրցույթներին մասնակցել են «Երևանի Ջրշին», «Անի-Աշկա», «Բելլիս», «Լեվ» և այլ ընկերություններ: Նշված 28 մրցույթներից 9-ում «Երևանի Ջրշին» ընկերությունը եղել է միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող: Իսկ մնացած 19-ից յուրաքանչյուրում «Երևանի Ջրշին» ընկերության հետ միասին մասնակցել է վերոնշյալ ընկերություններից որևէ մեկը և ճանաչվել է հաղթող, իսկ «Երևանի Ջրշին» ընկերությունը պարտվել է՝ միևնույն աշխատանքների համար ներկայացնելով շատ ավելի բարձր գնային առաջարկներ՝ իր հաղթած մրցույթների համեմատ: Նույն պատկերն արձանագրվել է նաև շենքերի տանիքների վերանորոգման մրցույթներում, որոնցում մասնակցել են «Հիմնաքարեր», «Օրբիս», «Վ. Վարդանյան», «Նիկ Դավ Գրուպ», «Դարի շունչ» և մի շարք այլ ընկերություններ, և հաջորդաբար հաղթելով այդ մրցույթներում՝ շուկան բաժանել են միմյանց միջև:

Տնտեսվարողները նման վարքագիծը հիմնականում պայմանավորել են տեխնիկական և ֆինանսական ոչ բավարար միջոցների առկայությամբ։ Մինչդեռ, պարզվել է, որ մի շարք դեպքերում ներկայացված տեղեկատվությունը չի կարող հիմնավոր դիտարկվել։ Օրինակ, շենքերի ֆասադների մաքրման աշխատանքներ իրականացրած «Էռգուս» ընկերությունը նշել է, որ տեխնիկապես կարող էր մասնակցել միայն չորս հարկանի շենքերի մաքրման համար հայտարարված մրցույթներին: Սակայն, բազմաթիվ դեպքերում վերջինը սպասարկել է ավելի բարձր հարկեր ունեցող շենքեր, ինչից ակնհայտ է դառնում, որ նման պատճառաբանությունը հիմնավոր չէ:

Պետգնումների շրջանակում շինաշխատանքներ իրականացնող ընկերությունների վարքագիծը նպաստել է պետական միջոցների անարդյունավետ օգտագործմանը: Պարզվել է, որ այն մրցույթներում, որոնցում մրցակցությունը բացակայել է, մասնակիցների գնային առաջարկները ակնհայտ մոտ կամ նույնիսկ հավասար են եղել այդ աշխատանքների կատարման նախահաշվային արժեքին, և հակառակը, այն դեպքերում, երբ առկա է եղել մրցակցություն, գնային առաջարկները ցածր են եղել շինաշխատանքների նախահաշվային արժեքներից, ինչն էլ պետական միջոցներն առավել արդյունավետ տնօրինելու հնարավորություն է տվել։ Նման գործելաոճը նպաստել է այս դաշտում անառողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը, քանի որ ընկերություններն, ըստ էության, մրցույթներում հաղթել են առանց միմյանց հետ մրցակցելու:

Վարույթի ընթացքում Հանձնաժողովի կողմից մանրամասն կուսումնասիրվի ձեռքբերված տեղեկատվությունը և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոց կկիրառվի օրինախախտ տնտեսվարողների հանդեպ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}