Սա նույնն է, ինչ Օքսֆորդը տեղափոխեն Լիվերպուլ. գրականագետը՝ բուհերը տեղափոխելու մասին
«Բերված բոլոր փաստարկների հետ համաձայն եմ, թե ինչու պիտի որոշ բուհեր տեղափոխվեն Գյումրի»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Նրա կարծիքով, այսօր Երևանում գերխտացվածության խնդիր կա, հատկապես տրանսպորտի ծանրաբեռնվածության, իսկ այս ծրագիրը կօգնի դրա լուծմանը:
Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով էլ, սա աղետալի ծրագիր է. «Ես կտրականապես դեմ եմ այս ծրագրին: Սա նույնն է ինչ Օքսֆորդը տեղափոխեն Լիվերպուլ»:
Գասպարյանը տեսակետ հայտնեց, որ ուսանողները գալիս են Երևան ոչ միայն բուհի համար. «Հո գրադարաններն էլ չեն տեղափոխելու: Գյումրին այսօր ունի լուրջ ուսումնական հաստատություններ, պետք է փորձենք դա ծաղկուն վիճակում պահել»:
Հակադրվելով նրան՝ Դ. Գասպարյանն ասաց. «Հիշում եք խորհրդային տարիներին Երևանի փողոցները, հիմա մարդ չկա, սա դիտարկեք»:
Նա նաև ավելացրեց, որ այստեղ կառաջանա որակյալ կրթություն ստանալու խնդիր. «Որ մասնագետն է գնալու այնտեղ դաս տա»:
Նախորդող հրապարակումներ՝
Բուհը կահույք չի, որ այստեղից այնտեղ տեղափոխեն. Խուդոյան
Բուհերը տեղափոխել Գյումրի. «Այս ծրագիրը չի իրագործվի»
Պարզաբանում. Կոնկրետ ԲՈՒՀ Գյումրի տեղափոխել քաղաքաշինության նախարարության կողմից ծրագրված չէ