Հասարակություն 18:32 28/07/2015

Կառավարությունն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված գործընթացը. վարչապետ

«Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքներից մեկը հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգն է: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը»,- կառավարությունում այսօր տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Շարունակելով իր խոսքը, կառավարության ղեկավարը նշել է. «Խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը և համագործակցությունը:  Մեր նպատակն է այս ձևաչափի շուրջ համախմբել այն ուժերին, կազմակերպություններին, ովքեր իսկապես ասելիք ու պատկերացում ունեն մեր ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին: Սա հարթակ է, որտեղ կարելի է միավորել, համախմբել ուժերը, փորձառությունը և գնալ վճռական քայլերի: Հավաստիացնում եմ՝ կառավարությունը գիտակցում է կատարվելիք քայլերի անհրաժեշտությունն ու կարևորությունը և հետևողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված գործընթացը:

Մենք ունենք կամք և վճռականություն ու պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալուն: Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դրանց արդյունքները հանրության համար լինեն տեսանելի: Թեպետ մեր գործընկերներից մի մասը հրաժարվեցին մասնակցել խորհրդի աշխատանքներին, մենք հրավիրել ենք իրենց ներկա գտնվելու այսօրվա նիստին: Հուսով եմ, որ թե' Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, և թե' հասարակական կազմակերպությունները, որոնք հրաժարվեցին որպես խորհրդի անդամներ ներգրավվել խորհրդի աշխատանքներին, այնուամենայնիվ, կհամագործակցեն խորհրդի հետ ու իրենց գիտելիքները և մասնագիտական փորձը կներդնեն կոռուպցիայի դեմ համատեղ պայքարում: Միայն այս ճանապարհով է հնարավոր ձևավորել միասնական տեսակետներ, մոտեցումներ և առաջ շարժվել:

Ուզում եմ նշել, որ այսօրվա նիստի ընթացքում քննարկվելու են մի շարք կարևոր հարցեր: Մասնավորապես, ներկայացվելու է ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, քննարկվելու է իրավաբանական անձանց քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը, որը հսկայական կարևորություն ունի տնտեսության զարգացման և կոռուպցիոն մեխանիզմներում բիզնեսի ներգրավվածության կանխարգելման տեսանկյունից: Սույն հարցի քննարկումը կարևորվում է նաև միջազգային համագործակցության առումով:

Հաջորդիվ ներկայացվելու են խորհրդի և խորհրդին կից գործող փորձագիտական հանձնախմբի աշխատակարգերի նախագծերը, փորձագետների ընտրության կարգի նախագիծը, ինչպես նաև վերջիններիս ներկայացվող չափանիշները: Ներկայացվելու է ԱՄՆ ՄԶԳ (USAID) հետ համագործակցության համաձայնագրի նախագիծը` կից փաստաթղթերով:

Այնուհետև քննարկվելու են հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվության միջոցների սահմանումը, տեղեկատվության ազատության ոլորտում առկա իրավիճակը և խնդիրները, հասարակության ներգրավվածությունը քաղաքականության մշակման և կոռուպցիայի դեմ պայքարին և, այդ առումով, նախարարներին կից հանրային խորհուրդների գործունեությունը: Եվ վերջում ներկայացվելու է Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային առաջադեմ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն անդամակցելու պատրաստակամությունը: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք»:

Այնուհետև խորհուրդը ձեռնամուխ է եղել օրակարգային հարցերի քննարկմանը: Օրակարգի առաջին հարցով ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ Հակակոռուպցիոն ռազմավարության գլխավոր նպատակը բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյաների միջոցով Հայաստանում կոռուպցիայի մակարդակի և տարածվածության նվազեցմանը նպաստելն է, պետական կառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդումն ու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության սկզբունքի խթանումը:

Արսեն Մկրտչյանը նշել է, որ ռազմավարությունը բաղկացած է չորս գլխից. առաջին գլխում անդրադարձ է կատարվում ՀՀ կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, երկրորդ գլխում սահմանվում են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական միջոցները, երրորդում՝ հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտները, իսկ չորրորդում՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի մոնիթորինգի և գնահատման ցուցանիշների համակարգը: Մտքերի փոխանակության ընթացքում ընդգծվել է, որ ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակում բոլոր մարզերում տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, և ռազմավարության ամփոփաթերթում ներկայացվել են բարձրացված և էլեկտրոնային եղանակով ստացված առաջարկությունները, ինչպես նաև դրանց ընդունվելու կամ չընդունվելու վերաբերյալ առաջարկությունները: Ամփոփելով կարծիքները՝ վարչապետն առաջարկել է հաստատել ներկայացված փաստաթուղթը և ներկայացնել կառավարություն որպես իրավական ակտ ընդունելու համար:

«Այս ռազմավարությունը մշակվել է խորհրդի անդամների և շահագրգիռ մյուս մարմինների առաջարկությունների հիման վրա, արդարադատության նախարարության կողմից դրված է եղել նաև հանրային քննարկման»,- նշել է Հովիկ Աբրահամյանը և հանձնարարել կառավարության աշխատակազմին՝ ռազմավարության վերջնական տարբերակը ստանալուց հետո նախապատրաստել կառավարության նիստի օրակարգում ընդգրկելու համար: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության մեկնարկը և գոհունակություն հայտնել խորհրդի աշխատանքներին ԵՄ ներգրավվածության կապակցությամբ:

Երկրորդ հարցով քննարկվել է իրավաբանական անձանց քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արդարադատության նախարարի առաջին տեղակալը, մանրամասներ ներկայացնելով հարցի վերաբերյալ, նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներից մեկը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննությունն ու բացահայտումն է, և տնտեսության համար առավել վտանգավոր են իրավաբանական անձանց կողմից կատարվող կոռուպցիոն իրավախախտումները:

Երկրների մեծամասնությունն իրավաբանական անձանց կոռուպցիոն վարքագիծը կանխելու նպատակով նախատեսել են իրավաբանական անձանց կոռուպցիոն իրավախախտումների համար վարչական կամ քրեական պատասխանատվության մեխանիզմներ, իսկ ՀՀ-ում նման ինստիտուտներ չեն գործում: Գործող օրենսդրության համաձայն՝ իրավաբանական անձի կոռուպցիոն վարքագծի համար պատասխանատվության է ենթարկվում այդ գործունեության համար պատասխանատու ֆիզիկական անձը, ինչը, ըստ զեկուցողի, ՀՀ օրենսդրության բացերից է և կոռուպցիայի կանխարգելմանը խոչընդոտող հանգամանք:

Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի և ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի հայեցակարգի մի շարք դրույթներով նախատեսվում է սահմանել կոռուպցիոն հանցագործությունների համար իրավաբանական անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու շրջանակը, և հավելել, որ իրավաբանական անձանց կոռուպցիոն իրավախախտումների համար վարչական կամ քրեական պատասխանատվության նախատեսումը կոռուպցիայի դեմ պայքարի հրատապ քայլերից է:

Ամփոփելով հարցի շուրջ հնչեցված դիտարկումները՝ կառավարության ղեկավարը արդիական և կարևոր է համարել ներկայացված հարցը. «Համաձայն եմ, որ երբեմն, կազմակերպություններն որոշակի առավելություն ստանալու համար կոռուպցիոն գործարքների մեջ են մտնում, որը խաթարում է առողջ և հավասար մրցակցությունը: Հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը՝ մշակվող ՀՀ նոր քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արտացոլել այս մոտեցումները և կառավարության կողմից սահմանված ժամկետում շրջանառության մեջ դնել համապատասխան լուծումներով»:

Հաջորդիվ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատակարգը, որով կանոնակարգվում են խորհրդի գործունեության հետ կապված հարաբերությունները՝ աշխատանքների կազմակերպում, նիստերի հրավիրում, արձանագրությունների կազմում, որոշումների ընդունում և այլն: Ներկայացվել է նաև ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից գործող փորձագիտական հանձնախմբի աշխատակարգը: Փորձագիտական հանձնախումբը խորհրդին կից գործող փորձագետների խումբ է, որի հիմնական խնդիրը ռազմավարության և հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերի մշակմանն աջակցելն է, ծրագրերի մոնիթորինգ և գնահատում իրականացնելը և ծրագրերի իրականացման վերաբերյալ խորհրդին ամփոփ հաշվետվություններ ներկայացնելը: Խորհուրդը հաստատել է ներկայացված նախագծերը և հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ որոշումների վերջնական տարբերակը ներկայացնել ստորագրման:

Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումից բխող ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից գործող փորձագիտական հանձնախմբի փորձագետների ընտրության կարգը և սահմանել նրանց ներկայացվող չափանիշները, որոնցով պետք է կանոնակարգվեն փորձագիտական հանձնախմբի և երկու միջազգային փորձագետի մրցութային հիմունքներով ընտրության հետ կապված հարաբերությունները:

«Ես կարծում եմ, որ այս հարցի ընդունումը շատ կարևոր է հակակոռուպցիոն ամբողջ համակարգի աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Փորձագետների ընտրության ճիշտ չափանիշները սահմանելու և համապատասխան գիտելիքներով օժտված փորձագետներ ընտրելու դեպքում մենք կունենանք օբյեկտիվ պատկեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքի վերաբերյալ և թերությունների դեպքում օպերատիվ կփորձենք դա կարգավորել», - հարցի առնչությամբ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը և հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ որոշման վերջնական տարբերակը ներկայացնել ստորագրման:

Նախորդող հրապարակում՝
Ամերիկյան կողմը ՀՀ-ին տրամադրելու է 750 հազար դոլար՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ»․ Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը: Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։ ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}