Անձրև չգա, սաստիկ ձմեռ չլինի. Ռուս քաղաքապետներն աղոթելու կոչ են անում
Կալինինգրադի քաղաքապետ Ալեքսանդր Յարուշուկը քաղաքապետարանում հրավիրած օպերատիվ խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են ձնահավաք տեխնիկայի նախապատրաստման աշխատանքները, ներկաներին կոչ է արել աղոթել, որպեսզի սաստիկ ձմեռ չլինի:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ձմեռային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ զեկուցող «Մաքրություն» ծառայության տնօրեն Սվետլանա Կալինինին քաղաքապետը սպառնալի տոնով զգուշացրել է. «Ձմեռն ուղղակի ահավոր է լինելու»:
Զեկուցողուհին էլ պատասխանել է, եթե քաղաքապետի կանխատեսումն իրականություն դառնա, ապա եղած տեխնիկան ուղղակի չի բավականացնի:
«Պետք է աղոթենք, որ ձմեռը տաք լինի»,-հայտարարել է Յարոշուկը, լսելով, որ մեկ միավոր տեխնիկա գնելու համար անհրաժեշտ է 4.5-5 մլն ռուբլի:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Սամարայի շրջանի ղեկավարն էլ այս տարվա հունիսին կոչ էր արել աղոթել, որպեսզի հինգ տարի անց թոշակները բարձրանան:
Իսկ սեպտեմբերի սկզբին Բուրյատիի ղեկավարը չինովնիկներին կոչ էր արել աղոթել, որ անձրևներն առատ լինեն, որպեսզի անտառային հրդեհները մարվեն: