Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրների անունները հայտնի են
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի այս տարի արժանացան Մեծ Բրիտանիայից Թոմաս Լինդալը և ԱՄՆ-ից Փոլ Մոդրիչն ու Ազիզ Սանկարը: Նրանք ստեղծել են մի այնպիսի գործիք, որը թույլ է տալիս հետևել, թե մոլեկուլային մակարդակում ինչպես է վերականգնվում ԴՆԹ-ն (Դեզօքսիռիբոնուկլեինաթթու) վնասվելուց հետո:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, մրցանակակիրների անունները հայտարարվել են այսօր Ստոքհոլմում՝ Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայում:
Հիշեցնենք, որ 2015թ. Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակիրներն են նեյտրինային տատանումները բացահայտած գիտնականներ Տակաակի Կաձիտան (Ճապոնիա) և Արթուր Մքդոնալդը (Կանադա):
Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2015-ին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ուիլյամ Քեմպբելին, Սատոշի Օմուրային, նաև Յույու Տուին՝ մալարիայի դեմ դեղորայք մշակելու համար:
Նոբելյան Մրցանակը (շվեդ.՝ Nobelpriset) շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895 թվականին Ալֆրեդ Նոբելի շնորհիվ։ Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակությանզարգացմանը նպաստելու համար։ Մրցանակն այս տարի կազմում է 950 հազար դոլար և ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի՝ սահմանվում է հետևյալ բնագավառներում՝
• Գրականություն
• Ֆիզիկա
• Քիմիա
• Ֆիզիոլոգիա և բժշկություն
• Խաղաղարարություն
1969 թվականից Շվեդական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ մրցանակ է տրվում նաև տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար։
Ավանդաբար, Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին ՝ Ալբերտ Նոբելի մահվան օրը, տեղի է ունենում մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան