Ֆաբլաբ խելացի լաբորատորիաները միայն դպրոցի համար չեն, այլ ամբողջ Երևանի. Տեր Մեսրոպ քահանա Արամյան
Այս լաբորատորիան տարածաշրջանում առաջինն է և այստեղ կարող են իրենց գաղափարները իրականացնել բոլոր նրանք, ովքեր հետաքրքված են էլեկտրոնիկայով, ինժեներիայով: Այսօր «Այբ» կրթական ավանում առաջին ֆաբլաբերի՝ խելացի լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
«Սա պրոֆեսիոնալ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիա է՝ ստեղծված ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից, որը աստիճանաբար տարածվում է աշխարհում և ստեղծում ցանց, որին այսօր միացանք նաև մենք: Սա միայն դպրոցի համար չէ, ամբողջ Երևանի: Նույնիսկ մասնագետները կարող են գալ ու իրենց աշխատանքն անել լաբորատորիայում»,- նշեց նա:
Տեր Մեսրոպն ասաց, որ աշխարհի տարբեր ծայրերում երեխաները ռոբոտներ ստեղծելիս միմյանց հարցեր են ուղղում ու օգնում:
Այսօր միաժամանակ տեղի ունեցավ նաև «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը հայտնեց, որ այս մասնաշենքի շահագործումից հետո ընդհանուր առմամբ սովորողների թիվը կհասնի 650 աշակերտի:
Նշենք, որ առաջին ֆաբլաբերի ստեղծմանն օժանդակել են ՀՀ կենտրոնական բանկը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ նշեց, որ կրթության ոլորտում սա ևս մի ծրագիր է, որը ապացուցում է, որ ցանկություն և ձգտում կա ավելի ամուր ու հզոր ապագա ունենալու. «Դրա ամենալավ ձևը մեր աշակերտներին աջակցելն ու ոգևորելն է:
Նախորդող հրապարակումներ՝
«Այբ»-ի աշակերտների ստեղծած ական փնտրող ռոբոտը ՊՆ-ի կողմից մրցանակի է արժանացել (լուսանկարներ)
Նախագահը ներկա է գտնվել Հայաստանում առաջին ֆաբլաբերի բացմանը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը