Ուկրաինայի վարչապետը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում փոփոխություն է տեղի ունեցել։ Ապրիլի 7-ից 11-ն անցկացվող նստաշրջանի երկրորդ օրը ԵԽԽՎ-ում ելույթով հանդես կգա նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։ Այս մասին հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված է նաև հրատապ քննարկում՝ «Ուկրաինայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանն ուղղված սպառնալիքները» թեմայով։ ԵԽԽՎ օրակարգում է նաև ռուս պատվիրակների հավատարմագրերի վերանայման հարցը՝ կապված Ղրիմում ստեղծված իրավիճակի հետ։
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթով հանդես է գալու նաև Ավստրիայի նախագահը։ Քննարկվելու է նաև Ղազախստանի խորհրդարանին Ժողովրդավարության գործընկեր կարգավիճակ տալու որոշումը, ինչպես նաև մարմնավաճառության, թրաֆիքինգի և ժամանակակից ստրկությունը Եվրոպայում հարցերը։
ԵԽԽՎ նիստի վերջնական օրակարգը կհաստատվի նստաշրջանի բացման օրը։
Նախորդող`
ԵԽԽՎ-ում քննարկվում է Ռուսաստանի պատվիրակության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը