Արամ Ա-ն Քեսաբի հարցով ՄԱԿ-ից նամակ է ստացել
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը նամակ է ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսից, որում վերջինս շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին` իր հետ ունեցած հանդիպման համար, և վստահություն հայտնել, որ հետևում է Քեսաբի գաղթականների հարցերին` շարունակելով ցուցաբերել անհրաժեշտ օգնությունը:
«Քեսաբի հարցը իր քաղաքական, մարդասիրական ու ազգային կողմերով շարունակում է մնալ Նորին Սրբության և Ազգային Կեդրոնական Վարչության մտահոգության ու աշխատանքների առաջնահերթ առարկան»,-ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ:
Արամ Ա-ն իր խորը գոհունակությունն է հայտնել Քեսաբի ճգնաժամի հարցով հայ ժողովրդի զավակների ցուցաբերած ազգային միասնականության և զորակցության համար` ակնկալելով, որ «շարունակվելու է մեր ժողովրդի կողմից նյութական աջակցությունը Քեսաբին և ողջ սիրիահայերին»: