Մոսկվայում հայը կրակել է Թուրքիայի դեսպանատան վրա
Թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության մոսկովյան թղթակիցը հայտնում է, որ այսօր առավոտյան ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի 43-ամյա Արթուր Միրզոյանը որսորդական հրացանով կրակել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա: Նշանակետն է եղել Թուրքիայի զինանշանը:
«Դոբրի լես» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանի որսորդական հրացանով կրակի երկու փամփուշտ ուղիղ նշանակետին են հասել: Անվտանգության աշխատակիցներն իսկույն վնասազերծել են նրան և ձերբակալել: Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Առայժմ ոստիկաններին չի հաջողվել պարզել, թե ինչու է Միրզոյանը նման արարքի դիմել:
«Այնուամենայնիվ, Մոսկվայի ոստիկանությունը հայտնում է, որ կատարված հարձակումը հնարավոր է կապված լինի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումների հետ»,- գրում է թուրքական «Վաթան» թերթը: