Հասարակություն 13:00 28/01/2015

Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի. Դողու Փերինչեքը ելույթ ունեցավ, նիստը շարունակվում է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ սկսեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no. 27510/08)) գործի քննությունը։ Դատարանի որոշմամբ` Դողու Փերինչեքը եւ իր պաշտպանները ելույթ կունենան առաջինը, ապա ելույթ կունենա պատասխանող կողմը` Շվեյցարիան, հետո իբրեւ երրորդ կողմեր հանդես եկող Թուրքիան եւ Հայաստանը։

Դողու Փերինչեքի շահերը ներկայացնող փաստաբան Մեհմեդ Չենգիզը, կրկնելով Թուրքիայի կառավարության պնդումները, գտնում է, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելուն միտված Շվեյցարիայի դատարանների կողմից միջամտությունը պատշաճ սահմանված չի եղել օրենքով, եւ հետեւաբար Շվեյցարիայի ՔՕ 261բիս հոդվածի հիման վրա Փերինչեքի դատապարտումը տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի խախտմամբ։

«Դիմումատուն չի ժխտում սպանությունները եւ տեղահանումները, բայց մերժում է դրանց իրավական գնահատականը իբրեւ ցեղասպանություն, քանի որ 1948թ ցեղասպանության կոնվենցիան չունի հետադարձ ուժ», - իր ելույթում ասաց Մեհմեդ Չենգիզը։

Իրեն համեմատելով Ջորդանո Բրունոյի հետ, Դողու Փերինչեքն իր խոսքում պնդեց, որ ինքը «այսօր կանգնել է դատարանի առջեւ հանուն եվրոպացիների ազատության»։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հակազդելու նպատակով Դողու Փերինչեքի գլխավորած Աշխատավորական կուսակցությունը հիմնադրել էր «Թալեաթ փաշա կոմիտեն», որը Եվրոպական պառլամենտը որակել էր իբրեւ «այլատյացություն եւ ռասիզմ» սերմանող կազմակերպություն եւ 2006թ պահանջել էր Թուրքիայի կառավարությունից կասեցնել նրա գործունեությունը, որը «կոպտորեն խախտում է եվրոպական արժեքները»:

Ի դեպ, այս անգամ Հունաստանում սադրիչ ակցիաներ կազմակերպելու նպատակով ս.թ. հունվարի 14-ին Աթենքի օդանավակայան ժամանած «Թալեաթ փաշա կոմիտեի» 13 ակտիվիստների հունական իշխանությունները արտաքսել էին 
առանց երկիր մուտք գործելու թույլտվություն տալու: 

Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա (ազատ արտահայտման իրավունք) Դողու Փերինչեքը բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261bis հոդվածը բավարար կանխատեսելի չէ իր կիրառման մեջ, իսկ իր խոսքի ազատության սահմանափակումը «անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում»: 

2013թ դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը վճռել էր, որ Փերինչեքի նկատմամբ վճռով Շվեյցարիան խախտել է նրա խոսքի ազատությունը, քանի որ նման սահմանափակումը չի ունեցել «հրատապ սոցիալական նշանակություն» եւ անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում 1915թ ցեղասպանության զոհերի ժառանգների պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու համար: Իր վճռում ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Փերինչեքի արտահայտությունները չեն մտնում Կոնվենցիայի 17-րդ հոդվածի տակ (իրավունքների չարաշահում) եւ ընդգծել է, թե այնպիսի գաղափարների արտահայտումը, որոնք կարող են վիրավորել, ցնցել, շփոթության մեջ գցել, պաշտպանվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով: 2013թ դեկտեմբերի 17-ի ՄԻԵԴ վճռից հետո տված իր հարցազրույցներից մեկում Փերինչեքը ընդունել էր, որ 2005թ գնացել էր Լոզան իր սադրիչ հայտարարություններով շվեյցարական դատարաններին մարտահրավեր նետելու եւ Հայկական հարցին վերջնական 
«լուծում տալու» նպատակով:

Շվեյցարիայի ներկայացրած բողոքի հիման վրա, ս.թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ Մեծ պալատը քննության է առել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը, որտեղ Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ եւ Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի, Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի, միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնի, Ամալ Քլունիի եւ Թոբի Քոլիսի մասնակցությամբ: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը երեկ` հունվարի 27-ին Ստրասբուրգում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հանգամանալից անդրադարձել էր այս դատավարությունից հայկական կողմի ակնկալիքներն, մասնավորապես, ընդգծելով, որ «ցանկացած ձևակերպում, որը որեւէ կերպ կարող է վիճարկելի դարձնել Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի համար սկզբունքորեն անընդունելի է»։

Գ.Կոստանյանը նաեւ հավելել էր, որ նկատի ունենալով Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վիժեցումը, հայկական կողմը նաեւ ակնկալում է, որ Թուրքիան ի վերջո ճանաչելու, ապաշխարելու եւ կատարելու է հայերի առաջ իր պարտականությունները, իսկ ՄԻԵԴ վճիռը, հայկական կողմի «խորին համոզմամբ», կարող է արագացնել այդ գործընթացը։ 

ՄԻԵԴ վճիռը բողոքարկելու Շվեյցարիայի որոշումը 2014թ մարտի 14-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 
անվանել էր «ոգեւորիչ», եւ վստահություն հայտնել, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար եւ չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել»: 

«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված են նաև Թուրքիան եւ Ֆրանսիան:
Հարկ է նշել, որ Դողու Փերինչեքը 2008-ից Թուրքիայում կալանավորվել էր եւ անցում էր «Էրգենեքոնի» գործով որպես կասկածյալ, իսկ 2013թ օգոստոսի 5-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար: Սակայն 2014թ մարտի 10-ին թուրքական դատարանը համաներմամբ ազատ էր արձակել Փերինչեքին՝ պատիժը կիրառելով պայմանական՝ առանց երկրից դուրս գալու իրավունքի: Ս.թ. հունվարի 9-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի Գերագույն դատարանը պետք է իրավունք տա Փերինչեքին մասնակցելու ՄԻԵԴ դատական նիստին
Ստրասբուրգում: 

Շատ փորձագետների կարծիքով, ՄԻԵԴ որոշումը կարող է մեծ ազդեցություն ունենալ Եվրոպայի տարբեր երկրներում եւ առաջին հերթին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքների ընդունման համար: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}