Փարիզ-Ամստերդամ գնացքի վրա հարձակումը ծրագրված է եղել նախապես
Ամստերդամ-Փարիզ գնացքի ուղևորների վրա հարձակումը նախապես ծրագրված էր: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է դատախազ Ֆրանսուա Մոլինը:
Նրա խոսքով, 25-ամյա Այուբ Խազանին ինքնաձիգի 270 փամփուշտ է ունեցել, ինչպես նաև հրահեղուկով շիշ: Կասկածյալի բջջայինի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարձակումից քիչ առաջ նա ջիհադիստական տեսահոլովակ է դիտել:
Հիշեցնենք, որ ուրբաթ զինված տղամարդը կրակ էր բացել գնացքում: Րոպեներ անց չորս ուղևոր կարողացել էին վնասազերծել նրան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան