Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը
Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հերթական անգամ կներկայանա օտարերկրյա բեմում՝ ղեկավարելով Ռուսաստանի հեղինակավոր նվագախմբերից մեկը՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան):
ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ծրագրում կհնչեն Ս.Ռախմանինով- Վոկալիզ, Ս.Ռախմանինով- Պագանինիի թեմաներով ռապսոդիան՝ դաշնամուրի և նվագախմբի համար, մենակատար՝ Անդրեյ Գուգնին (Ռուսաստան), Պ. Չայկովսկի- Սիմֆոնիա թիվ 4-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ