11 ընկերություն պահանջել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում. Ռ.Նազարյան
Ինչո՞ւ է հանձնաժողովը ինքը, սեփական նախաձեռնությամբ առաջարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Հարցը «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ բացատրեց. «Ինչու սեփական նախաձեռնությամբ.... եթե Դուք մի փոքր հետադարձ հայացք գցեք, ապա կտեսնեք, որ երբևէ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում հայտով չի եղել, եղել է հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ: Մենք ունենք պաշտոնական գրություններ բոլոր կայաններից ու ընկերություններից, որոնցում նույնիսկ պահանջվում էր սակագնի բարձրացումը հունվարի մեկից: Բայց մենք ասացինք` տարի փակվի կգնա. Չստացվեց»,- նշեց նա:
Պաշտոնապես հայտարարեց` պահանջներ ունեն. «Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր ընկերություններից ունենք գրություններ պահանջների տեսքով` վերանայել սակագինը»:
Նաև ավելացրեց, որ մասնավորապես 11 ընկերություն է իրենց դիմել նման պահանջով և միայն Որոտանի կասկադը չի դիմել` հասկանալի պատճառով:
Ռ.Նազարյանը նաև հետաքրքրվեց` ինչո՞ւ գազի սակագնի բարձրացում կարող է լինել, էլեկտրաէներգիայինը` ոչ:
Հիշեցնենք, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Հանձնաժողովի նախնական գնահատմամբ` ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Նախորդող հրապարակում`
Ռ.Նազարյանն արդարացնում է, Ն.Զոհրաբյանը` մեղադրում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան