Բանջարեղենի և կարտոֆիլի գները մեկ տարում աճել են 12.7%-ով
2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ձվի՝ 6.4%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի՝ 15.3% գնաճով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1-15.3% գնաճ, 3-ում՝ 1.0-0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 12.7%, իսկ 2014թ. սեպտեմբերի համեմատ` 15.3% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարտոֆիլի` 15.5%, սմբուկի՝ 19.7%, կանաչ պղպեղի` 29.9%, սխտորի՝ 31.3%, լոլիկի 89.6% գնաճով:
2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խառը կանաչեղենի՝ 1.4%, կաղամբի՝ 4.2%, գլուխ սոխի՝ 5.4%, սնկի՝ 6.5%, կանաչ սոխի՝ 6.8%, ծաղկակաղամբի՝ 7.4%, վարունգի՝ 11.0%,կանաչ լոբու 12.9% գնաճ: Միաժամանակ, բողկի գինը նվազել է 30.1%-ով, ճակնդեղինը՝9.9%-ով, գազարինը` 8.6%-ով:
Մրգի ապրանքախմբում 2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.7% գնաճ, իսկ 2014թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է արքայանարնջի՝ 43.6%, նռան՝ 30.7%, տանձի` 10.9%, նարնջի՝ 7.0%, կիտրոնի՝ 6.6%, խաղողի 1.8% գնանկումով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 0.5%, խնձորի՝ 0.7%, ընկույզի միջուկի՝ 9.4%, չորացրած մրգերի՝ 11.9%, սալորի՝ 22.6%, ձմերուկի՝ 24.9%, սեխի՝ 32.2%, դեղձի 40.1% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին