Տնտեսություն 18:20 24/01/2015

Անցած մեկ տարում դոլարի նկատմամաբ դրամը և եվրոն արժեզրկվել են գրեթե նույն չափով

Նախորդ տարվա վերջին ամիսներին գրանցված դրամի արժեզրկումը, դրա պատճառների բացահայտումը շարունակում են մնալ հետաքրքրության կենտրոնում: Ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը շատերի կողմից մեկնաբանվեց որպես Հայաստանի տնտեսության խիստ կախվածության ու զգայունության արդյունք, իսկ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանում ձևավորված իրավիճակն ուղղակիորեն պրոյեկտվեց Հայաստանի վրա: Սակայն տարբեր երկրների ազգային արժույթների փոխարժեքների դինամիկան ուսումանսիրելիս պարզ է դառնում, որ գործ ունենք գլոբալ միտումների հետ և ընդհանրական գնահատականներ տալիս պետք է հաշվի առնել առավել խոշորամասշտաբ գործոններ:

Հայկական դրամն անցած մեկ տարվա ընթացքում՝ 2014-ի հունվարից դեկտեմբեր պաշտոնական փոխարժեքով դոլարի նկատմամբ արժեզրկվել է 17.5%-ով: ՀՀ կենտրոնական բանկը որպես դրամի արժեզրկման հիմնական գործոն նշում էր միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում` արտարժութային շուկաների մեծ տատանումները, նավթի արժեզրկումը և այլն: Այս գործոններով պայմանավորված տնտեսական ցնցումներ գրանցվեցին Ռուսաստանում՝ ռուբլին կորցրեց իր կայունությունը, ինչն էլ ուղղակիորեն անդրադարձավ հայակական դրամի վրա: Եթե 2014թ-ի հունվարի 1-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական բանկերում կազմում էր 405 դրամ, ապա 2014թ-ի ավարտին այն կազմում էր արդեն 475 դրամ:




ԱՊՀ և Հայաստանի հարակից մի շարք այլ երկրների ազգային արժույթների դինամիկայի դիտարկումը ցույց է տալիս, որ փոխարժեքի անկայունությունը 2014թ-ի ավարտին բնորոշ է եղել ոչ միայն Հայաստանին: Ինչպես երևում է գծապատկերից, վերջին մեկ տարվա ընթացքում ԱՊՀ երկրների շարքում ամենից շատ տուժել է ուկրաինական գրիվնան՝ արժեզրկվելով 89%-ով: Նրան հաջորդում են ռուսական ռուբլին՝ 86% և բելառուսական ռուբլին՝ 51%-ով: Պետք է նկատել, որ նախորդ տարվա ընթացքում նավթի գինը նվազել է ավելի քան 54%-ով` մեկ բարելի դիմաց 107 դոլարից հասնելով 49 դոլարի, ինչը նշանակում է, որ մեծապես նավթի վրա հիմնված ռուսական տնտեսությունը չէր կարող ցնցումներից զերծ մնալ: Հասկանալի է, որ հիմնականում այս գործոնով է պայմանավորված Ռուսաստանում և Բելառուսում (որի գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանն է) արձանագրված գերարժեզրկումը: Ուկրաինայում իրավիճակն այլ է:

Ըստ ամենայնի, այնտեղ տնտեսության ու ֆինանսական շուկայի անկայությունը առավելապես պայմանավորված է երկրում տիրող քաղաքական ճգնաժամով, և բացի դրանից դեպի Ռուսաստան ուղղված արտահանումը լարված հարաբերությունների ֆոնին նկատելիորեն կրճատվել է:

Աղյուսակից երևում է, որ ազգային արժույթի երկնիշ արժեզրկում է գրանցվել նաև ԱՊՀ մյուս երկրներում. ղազախական թենգեն արժեզրկվել է 18%-ով, ղրղզական սոմը 20%-ով, թուրքմենական մանաթը 23%-ով, իսկ մոլդովական լեյը՝ 23%-ով: ԱՊՀ տարածքում նվազագույն ցուցանիշները գրանցվել են Տաջիկստանում և Ուզբեկստանում:

Այս համատեքստում պետք է նկատենք, որ հարևան Ադրբեջանը բացարձակ ռեկորդակիր է: Ադրբեջանական ազգային արժույթի՝ մանաթի փոխարժեքի դինամիկան ուղիղ գիծ է. ադրբեջանական մանաթն ընդհանրապես չի արժեզրկվել: Մասնագետները հակված են այս իրողությունը պայմանավորել ոչ թե տնտեսագիտական օրինաչափություններով, այլ Բաքվի վարչակարգի քաղաքական որոշմամբ: Պահուստային լայն հնարավորություններ ունեցող երկիրն, իհարկե, իրեն նման բան կարող է թույլ տալ և զոհաբերելով նշանակալի միջոցներ պահպանել գործող կուրսը:

Ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա կարելի է առանձնացնել հարևան Վրաստանին ու Թուրքիային. լարին և լիրան նույնպես արժեզրկվել են ամերիկյան դոլարի նկատմամբ՝ տարվա կտրվածքով գրանցելով համապատասխանաբար 9 և 4 տոկոս:

Հետաքրքիր պատկեր է գրանցվել եվրոյի պարագայում: Անցած մեկ տարվա ընթացքում եվրոպական միասնական արժույթն ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 16%-ով, ինչը բավական մոտ է հայկական դրամի ցուցանիշին:

Հաշվի առնելով նշված ցուցանիշները՝ կարելի է ենթադրել, որ դոլարի նկատմամաբ դրամի արժեզրկումը հիմնականում կապված է հենց այն նույն գործոնների հետ, ինչով պայմանավորված է եղել մի շարք այլ երկրների արժույթների արժեզրկումը: Գլոբալ առումով կարելի է պնդել, որ ձևավորված նոր կուրսի պատճառը ոչ միայն լոկալ տնտեսական հանգամանքներով պայմանավորված ազգային արժույթի արժեզրկումն է, այլ նաև համաշխարհային տնտեսությունում գրանցված վերաձևումները, մասնավորապես` դոլարի համատարած արժևորումը:

Գոռ Ծառուկյան, տնտեսագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}