Նոր նշանակումներ ՎՏԲ-Հայաստան Բանկում
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի որոշմամբ և ՀՀ Կենտրոնական բանկի համապատասխան գրանցման համաձայն` ՎՏԲ-Հայաստան Բանկի Բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Ալյոնա Ստրատանն ու Գործառնական դեպարտամենտի տնօրեն Արմեն Սարգսյանը նշանակվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալներ:
«Նոր նշանակումները կօգնեն ուժեղացնել վերահսկողությունն ու ավելի լավ համակարգել բանկի ստորաբաժանումների աշխատանքը: Ալյոնա Ստրատանի ու Արմեն Սարգսյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու կառավարման ոլորտում հարուստ փորձը նոր պաշտոններում բանկային սորաբաժանումների միջև համագործակցությունը կդարձնեն ավելի ճկուն ու արդյունավետ, ինչը կնպաստի բանկի հետագա զարգացմանը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին