Սուրբ Զատիկի տոնը կարելի է նշել 10 հազար դրամի մեջ տեղավորվելով. Սոցիոլոգ
«Մենք կարող ենք բավականին համեստ նշել Սուրբ Զատիկը՝ սեղանին դնելով չամիչով փլավ, գինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ահարոն Ադիբեկյանն՝ անդրադառնալով Զատիկից առաջ շուկայում առկա գնային քաղաքականությանը:
Նա նշեց, որ հավկիթի գնային քաղաքականությունը պետության հսկողությոան տակ է, իսկ բրինձը չի թանկացել:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով` խնդիրը գնողունակության անկումն է:
«Եթե անցած տարիներին խանութներում հերթեր էին գոյանում, այսօր ոչ միայն գնորդ չկա, այլև խանութները շարունակվում են փակվել»,-նշեց սոցիոլոգը՝ շեշտելով, որ տարին լարված է՝ ԵՏՄ մաքսային գների անորոշության պատճառով:
Ըստ Ադիբեկյանի, Սուրբ Զատիկի տոնը կարելի է նշել 10 հազար դրամի մեջ տեղավորվելով:
Ասուլիսին ներկա Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հայտնեց, որ Զատիկի տոնին ընդառաջ գների թանկացումներ չեն լինի. «Ձու արտադրող կազմակերպությունները 3 դրամով ավելի ցածր են մատակարարում խանութներին, որը շատ գնելու դեպքում որոշակի դեր կունենա սպառողների համար»:
Թեմային առնչվող՝
Զատիկի նախաշեմին հավկիթի պահեստավորված խմբաքանակները մտցվել են իրացման ցանց. Պիպոյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին