2015թ. առաջին եռամսյակի տնտեսական աճը գնահատվում է 2.1-2.5% միջակայքում. Կենտրոնական բանկ
ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ 2015թ. ընթացքում 12-ամսյա գնաճը կգտնվի նպատակային ցուցանիշի 4+1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ կայունանալով 2016 թ. նպատակային ցուցանիշի շուրջ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ի հրապարակած Դրամավարկային քաղաքականության 2015թ. 1-ին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետությունում:
Ըստ հաշվետվության՝ 2015թ.համար կանխատեսվում է տնտեսական աճի՝ նախորդ կանխատեսման համեմատ բարձր մակարդակ, որը պայմանավորված է առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ուղղությամբ տեղի ունեցած դրական զարգացումներով:
Տնտեսական աճի տեմպերը 2016 թ. կպահպանվեն նույն մակարդակում, որից հետո կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին: 2015 թ. առաջին եռամսյակում ներքին պահանջարկը կանխատեսվածի համեմատ փոքր-ինչ ավելացել է՝ ի հաշիվ մասնավոր սպառման ավելի քիչ նվազման, այն դեպքում, երբ ներդրումային ակտիվությունը համահունչ է եղել ակնկալվող ցածր մակարդակին՝ հիմնականում պայմանավորված շինարարության ոլորտի թույլ ակտիվությամբ՝ ձեռնարկություններին տրամադրված վարկավորման ծավալների աճի տեմպերի դանդաղմամբ:
Արդյունքում գնահատվում է, որ 2015 թ.առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մասնավոր սպառմանն ուղղված ծախսերը կնվազեն 1.3 %-ով, իսկ մասնավոր ներդրումները՝ 7.4%-ով:
Համախառն պահանջարկի վրա նշված գործոնների բացասական ազդեցությունը որոշ չափով մեղմվել է նախորդ տարվա ընթացքում իրականացված ընդլայնողական հարկաբյուջետային դրամավարկային քաղաքականությունների լագային ազդեցությամբ՝ 2015թ. առաջին եռամսյակում շարունակվող հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականության ներգործությամμ: Առաջարկի տեսանկյունից արձանագրված տնտեսական փոքր-ինչ բարձր ակտիվությունը պայմանավորվել է գյուղատնտեսության ճյուղի թողարկման ծավալների՝ ակնկալվածից μարձր աճով՝ շինարարության ճյուղի ավելի քիչ նվազմամբ:
Նշվածի ներքո 2015 թ . առաջին եռամսյակի տնտեսական աճը գնահատվում է 2.1-2.5% միջակայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին