«Ամեն ինչ ավելի լավ է լինելու, քան եղել է». Բոստանջյանը ՀԷՑ-ի վաճառքի մասին
««ՀԷՑ-ի վաճառքը «Տաշիր գրուպ»-ին ողջունելի քայլ էր: ՀԷՑ-երը աշխարհի ամենակարևոր սուբյեկտներից մեկն են՝ հատկապես ՀՀ համար: Բայց ստացվել էր այնպես, որ հայկական էլեկտրացանցերը գտնվել էին կառավարման առումով սարսափելի վատ վիճակում, ինչը բերել հանգեցրել էր նրան, որ անընդհատ մենք ականատես էինք լինում սակագների բարձրացման և տարօրինակ զարգացումների»»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքերով, այս համակարգում տեղի ունեցած անարդյունավետությունը, վայրիվերումներն ու բացասական լիցքերը նոր սեփականատերը վերցնում է իր վրա. «Չպետք է կասկածենք, որ ամեն ինչ գոնե հարաբերական դաշտում ավելի լավ է լինելու, քան եղել է»:
Աուդիտի առաջին փուլի արդյունքների մասին Բոստանջյանի դիտարկումները՝ տեսանյութում:
Թեմային առնչվող՝
«Գնորդը մեր սրտով է». Մակարյանը «Տաշիր»-ի կողմից «ՀԷՑ»-ի գնման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին