Կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության համաձայնագիր` ՀՀ-ի և Էստոնիայի միջև
Էստոնիայի կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկիի հրավերով ՀՀ կրթության և գիտության Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-24-ը մեկնել է Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից:
Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Էստոնիայի միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության համաձայնագրի ստորագրում, ինչպես նաև հանդիպումներ Էստոնիայի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ