Հարցազրույցներ 13:00 05/12/2014

Ալժիրցի ու հայ դերասանները թուրք ռեժիսորի «Հատում» ֆիլմում

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը դեկտեմբերի 2-ին Ստամբուլում ներկայացրել էր Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանած իր «The Cut» (Հատում) ֆիլմը: Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել թուրք հայտնի բազմաթիվ կինոաստղեր և ստամբուլաբնակ հայ նշանավոր դեմքեր, ինչպես օրինակ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը: Ըստ նախատեսվածի` ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում էկրան կբարձրանա դեկտեմբերի 5-ից:

«Հատում» ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարն է ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:

Ermenihaber.am-ի հետ զրույցում Աքընը պատմել է ստամբուլյան ցուցադրության կարևորության, ֆիլմի թեմայի և Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի ընկալման մասին:

Հարցազրույցը` ստորև.

- Եվրոպական մի շարք քաղաքներում ցուցադրվելուց հետո ֆիլմը վերջապես Ստամբուլում է: Այստեղ ֆիլմի ցուցադրումը Ձեզ համար արդյո՞ք առանձնահատուկ նշանակություն ու՞նի:
- Իհարկե, Ստամբուլում ֆիլմի ցուցադրումն ինձ համար շատ կարևոր է:

- Ինչու՞:
- Որովհետև իրականում ես այս ֆիլմն այստեղի համար եմ նկարահանել, որպեսզի դիտենք, ուսումնասիրենք, ճանաչենք մեր անցյալը:

- Կարելի՞ է ասել, որ ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է, թե՞ ոչ:
- Ֆիլմը մի հայ դարբնի պատմություն է, ով Ցեղասպանության ընթացքում կորցնում է իր ընտանիքը, ինքն էլ` աքսորվում: Սակայն նրան հաջողվում է ողջ մնալ: Տարիներ անց իմանում է, որ իր աղջիկները ողջ են, և երկար ճանապարհ է անցնում նրանց գտնելու համար: Ֆիլմի պատմությունը սա է: Ուստի, երբ ասում եմ ֆիլմը Ցեղասպանության մասին չէ, նկատի ունեմ, որ ցեղասպանության մասին պատմելու համար պետք է առնվազն 12 ժամանոց փաստագրական ֆիլմ նկարել: Իմ ֆիլմում ցեղասպանության թեման ծառայում է որպես «Background»: Սակայն ֆիլմում արծարծվող թեման ակամա տանում է դեպի Ցեղասպանություն:

- Հայոց ցեղասպանության հարցով ե՞րբ եք սկսել հետաքրքրվել:
- Երիտասարդ տարիներիս: Երբ 18-20 տարեկան էի, իմացա, որ նման բան է եղել: Հետո սկսեցի ուսումնասիրել: Կարդում էի ձեռքս ընկած ամեն ինչ այդ թեմայով, փաստաթուղթ, պատմություն: Բավականին շատ չհրապարակված պատմություններ կան. կարևոր պատմություններ: Պետք է բոլորն իմանան դրանց մասին:

- Ըստ Ձեզ թուրք հանրությունը պատրա՞ստ է այս ֆիլմին:
- Ինքներդ տեսաք, թե ինչ բազմություն է հավաքվել:

- Սպասու՞մ էիք նման արձագանքի:
- Հույս ունեի, որ այսպես կլինի: Հիմա Թուրքիայում հանրությունը փոխվել է: Մի քանի տարի առաջ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը նույնիսկ ազատորեն չէիր կարող ասել: Իսկ այսօր նույնիսկ թերթերում են գրում: Իմ կարծիքով, դա կարևոր բան է: Այդ բառից չպետք է վախենալ: Ու բացի այդ ես այսպես եմ կարծում. «Դու չես ընդունում դա, մի ընդունիր, ես քեզ չեմ համոզում, բայց ինձ արտահայտվելու ազատություն տուր»:

- Ունե՞ք այդ ազատությունը: Հարցազրույցներից մեկում ասել եք՝ «Հանուն արվեստի արժե մեռնել»: Սպառնալիքներ ստանո՞ւմ եք:
- Սկզբնական շրջանում այո, ստանում էի, իսկ հիմա լուրջ բան չկա: Միայն թե շրջապատիս մարդիկ՝ ծնողներս, ընկերներս, շարունակ անհանգստանում են ինձ համար, իսկ դա ինձ լարվածություն մեջ է գցում: Բայց այդ լարվածությունն էլ է վերահսկելի:

- Ըստ Ձեզ ֆիլմը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ներդումը կունենա՞:
- Աստված տա, որ ունենա: Նույնիսկ եթե ֆիլմը քիչ մարդու սրտին հասնի, միևնույն է ողջ մարդկության համար դրական քայլ կլինի: Պետք է մեր «երեկը» իմանանք, որ այսօր կարողանանք առաջ քայլել: Բայց շատ մարդ չի ցանկանում իր անցյալն իմանալ:

- Ֆիլմը Հայաստանում ցուցադրելու ծրագրեր ունե՞ք:
- Հայաստանից ես այս տարի ցուցադրելու հրավեր ստացա, սակայն վենետիկյան կինոփառատոնին մասնակցելու պատճառով չհասցրեցի: Աստծո հաջողությամբ 2015-ին կցուցադրվի: Կցանկանամ անպայման ֆիլմը տանել Երևան:

- Ֆիլմը պարունակում է հայերի նկատմամբ իրականացված դաժանությունների սարսափելի տեսարաններ և գուցե ավելացնի այն դիտող հայերի զայրույթը: Ի՞նչ կասեք հայ հանդիսատեսին:
- Սա ցավոտ պատմություն է, բայց մեր համատեղ պատմությունն է: Այն փաստը, որ այս ֆիլմը նկարահանվել է թուրք ռեժիսորի կողմից, գուցե հայերի մոտ ինչ-որ չափով կարեկցանք, հանդուրժողականություն առաջացնի: Սփյուռքում ինձ հանդիպած հայերը նախ զարմանում էին, որ ֆիլմի ռեժիսորը թուրք է, ապա ասում, որ վաղուց էին սպասում նման բանի: Եղան դեպքեր, երբ ֆիլմի նկարահանման աշխատանքներում որոշ հայեր հրաժարվեցին ինձ հետ համագործակցել՝ իմանալով, որ թուրք եմ: Իհարկե բոլորը չէ, մեծամասնությունն էլ չէ, բայց եղան այդպիսի մարդիկ: Դա ինձ համար ցավալի էր: Հայերը պիտի իմանան, որ մենք բոլորս չէ, որ ժխտում ենք ու մերժում: Ամեն հասարակությունում էլ և լավ մարդիկ կան, և վատ: Հույս ունեմ ֆիլմը հայերի մոտ թուրքերի նկատմամբ դրական տրամադրվածություն կստեղծի:

Հ. Գ. Հարցազրույցից հետո, պատմելով Հայաստան կատարած իր այցելությունից, Աքընն ասաց. «Կյանքումս շատ կարևոր օրերն են եղել, բայց ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ գնացի Ծիծեռնակաբերդ»:

Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 12:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
13:10 06/05/2024

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}