Ինֆա՞րկտ, թե՞…Հանկարծամահ եղած զինվորի գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել
ԼՂ Հադրութի շրջանի զորամասում վերջերս հանկարծամահ եղած զինվորի մահվան կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը վերջնականապես հաստատելու համար: Այսօր այդ մասին պաշտպանության նախարարությունում կազմակերպված միջոցառմանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Բայց դիահերձման արդյունքում, նախնական տվյալներով, ունենք ինֆարկտ: Մենք այժմ սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Կարող եմ փաստել, որ դիակի զննությունը և ամբողջ ընթացքը հարազատների ներկայությամբ արվել է, բռնության հետքեր չկան: Դա միանաշանակ փաստ է, բայց քրեական գործ է հարուցվել և ընթանում է բազմակողմանի քննություն` պարզելու համար բոլոր հնարավոր տարբերակները, որ կարող է դրա պատճառը դառնալ», -հավելեց զինդատախազը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 17:40-ի սահմաններում 19-ամյա Արմեն Մողրովյանի դիակը գտել էին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասի տարածքում: Նա բանակ էր զորակոչվել Արթիկի զինկոմիսարիատից:
Այս դեպքին օրերս անդրադարձել էր նաև Պնախարար Սեյրան Օհանյանը և նշել, որ Մողրովյանը եղել է առողջ վիճակում: «Նույնիսկ իրեն ընտրել են, որ սերժանտական կուրսեր անցնի և դառնա ջոկի հրամանատար, ինքը հաշվառված է եղել մեր զինված ուժերի տվյալ զորամասում լավագույն զինծառայողների շարքում: Նա հանկարծամահ է եղել», -ասել էր Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին