Սեյրան Օհանյանը հավաստիացնում է, որ ԼՂՀ-ում հանկարծամահ եղած զինվորը առողջ է եղել
«Հանկարծամահ եղած Արմեն Մողրովյանը եղել է առողջ վիճակում: Նույնիսկ իրեն ընտրել են, որ սերժանտական կուրսեր անցնի և դառնա ջոկի հրամանատար, ինքը հաշվառված է եղել մեր զինված ուժերի տվյալ զորամասում լավագույն զինծառայողների շարքում: Նա հանկարծամահ է եղել»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրանը Օհանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 17:40-ի սահմաններում 19-ամյա Արմեն Մողրովյանի դիակը գտել էին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասի տարածքում: Նա բանակ էր զորակոչվել Արթիկի զինկոմիսարիատից:
Նախարարի խոսքերով` բանակում նա փոքր վիրահատություն տարել է, որից հետո զինվորը առողջ վիճակում է եղել:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե զինվորի հանկարծամահ լինելը չի վկայում այն մասին, որ բանակ են զորակոչվում նաև առողջական խնդիրներ ունեցող զինվորները, նախարարն ասաց, որ գոյություն ունի բժշկական հանրապետական հանձնաժողով, որի աշխատանքը շատ խիստ վերահոսկողության տակ է թե իր, թե առողջապահության նախարարի, ինչպես նաև հանրապետության իրավապահ մարմինների կողմից:
«Բազմաթիվ անգամ մենք իրականացրել ենք համատեղ միջոցառումներ և եթե եղել են ինչ-որ տեղ բացթողումներ, ապա այդ բացթողումների շրջանակում մենք հապատասխան քայլեր ենք իրականացրել»,- ասաց նախարարը և ավելացրեց. «Զինծառայողները եռաստիճան բուժզննում են անցնում, որի մասին, իհարկե, ես կխոսեմ ապագա զորակոչի ընթացքում»:
Նա նաև նշեց, որ զորակոչիկները բուժզննում անցնում են առաջին հերթին իրենց մշտական տեղակայման վայրերում, մարզային զինկոմիսարիատներում, հանրապետական բժշկակական հանձաժողովում և նաև հավաքակայանի բժշկական հանձաժողովում: Բացի դրանից, ըստ Ս.Օհանյանի, նաև վերահսկողություն է իրականացնում կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ