Իրավունք 17:02 09/09/2013

«Հարգելի Հայկ, խնդրում եմ, արի քննարկենք». Սահակյանը Ալումյանին բանավեճի է հրավիրում

Փաստաբանների պալատի նախագահ, Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանին հրապարակային բանավեճի է հրավիրում:

«Հարգելի բարեկամ, հարգելի ընկեր, հարգելի Հայկ, խնդրում եմ արի քննարկենք, միասին նստենք մի տեղ, ուզում ես միասին խոսենք, ուզում ես բոլորի ներկայությամբ խոսենք: Ցանկացած ձևաչափին համաձայն եմ: Համաձայն եմ քո առաջարկությանը: Հայկ Ալումյան, ես պատրաստ եմ, բաց եմ քննարկման համար»,- այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուբեն Սահակյանը:

Նա ասաց, որ ինքն իր կողմից առաջարկում է, որ հանրային բանավեճին ներկա լինեն իրավաբան գիտնականներ և մեծ թվով լրագրողներ:

«Առաջարկում եմ` մի կողմից ես, մյուս կողմից Ալումյան Հայկը: Պարտադիր կցանկանայի ներկա գտնվեր որևէ իրավաբան-գիտնական կամ երկուսիս` իմ և Ալումյանի ընտրությամբ կոնսենսուսով կամ եթե համաձայնության չենք գա, ապա ինքն իր կողմից թող մի իրավաբան գիտնական հրավիրի, ես իմ կողմից, որպեսզի նրանք լինեն մեր արբիտրը: Այդ բանավեճին թող ներկա լինեն աշխարհի բոլոր ժուռնալիստները և անպայման դիտենք տեաժապավենը», -հավելեց Ռուբեն Սահակյանը: 

Սեպտեմբերի 7-ին ՊՆ քննչական ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր, որ որոշել է գորիսյան միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով անցնող մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այսօր մամլո ասուլիսում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն և նրա թիկնապահին ազատ արձակելը «Հայաստանի արդարադատության դժբախտությունն է» և նշել ,որ նույն գործով «աբսուրդային նախաքննությունը շարունակվում է»:
Մեզ հետ զրույցում պարոն Սահակյանն ասաց, որ ինքը չի կարող նախաքննությունն համարել աբսուրդային, քանի որ իր միջնորդությունը նախաքննական մարմինը բավարարել է:

Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի ինքնաշեն զենքին, որը, ինչպես այսօր ասուլիսում տեղեկացրել էր Ալումյանը, նվիրել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Ռուբեն Սահակյանն ասաց, որ այն օրինական է: «Ինքնաշեն զենքի համար, որն օրինականորեն տրված է, չի կարելի ենթարկել քրեական պատասխանատվության»,- նկատեց նա:

Այսօրվա ասուլիսում Հայկ Ալումյանը նաև ասել էր, որ Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանի դղյակից կրակոց եղել է: Սակայն Ռուբեն Սահակյանը շարունակում է հակառակը պնդել. «Ես իմ ասուլիսում հայտարարեցի, որ թիկունքից չեն կրակել և նշեցի դիմացից ստացված վնասվածքները, սակայն Ալումյանը պնդում է, որ հետևից են կրակել: Ախր ես ո՞նց առարկեմ, ինչպե՞ս առարկեմ: Ես ասում եմ, որ թիկունքից չի կրակված, որովհետև մուտքի անցքերը դիմացից են: Կա դատաբժշկական փորձագետի եզրակացություն, կա դատաձգաբանի եզրակացություն, որոնց եզրակացություններից երևում է, որ բոլոր գնդակները, բոլոր պարկուճները կրակված են այն զենքերից, որոնք հայտնաբերվել են և որոնք եղել են Զարզանդ Նիկողոսյանի, Ավետիք Բուդաղյանի և Տիգրան Խաչատրյանի ձեռքերին: Հետևաբար բերել Սուրիկ Խաչատրյանի կամ մեկ այլ անձի ասել դո՞ւք էլ եք կրակել: Մի պահ ընդունենք, որ յոթ հոգի ևս կրակել են, ապա ում են վնասել այդ յոթ հոգին, որ կրակել են, որևէ մեկին դիպե՞լ է նրանց կրակած գնդակը, որևէ այլ պարկուճ հայտնաբերվե՞լ է դեպքի վայրում, որը կրակված է այլ զենքից: Չէ, էլի: Իսկ եթե հա, թող ցույց տան, ոչ թե մերկապարանոց հայտարարություն անեն»:

Բուդաղյանների պաշտպանի այն հայտարարությանը, թե Արտակ Բուդաղյանը դեպքի վայր գնացել է առանց փամփուշտի հրացանով, ինչը չէր կարող զինված հարձակում դիտարկվել, Ռուբեն Սահակյանը հակադարձում է. «Իսկ երբ նա եկավ, նա հայտարարե՞ց` ժողովուրդ, իմ հրազենի մեջ փամփուշտ չկա: Չհայտարարեց: Իսկ ես որտեղի՞ց իմանամ, որ նրա հրազենի մեջ փամփուշտ չկա»:

ՊՆ քննչական ծառայության որոշումը` Տիգրան Խաչատրյանին ու Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հանրության մեծ հատվածի մոտ տարակուսանք էր առաջացրել: Այսօրվա ասուլիսում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը նույնիսկ հայտարարեց, որ ՊՆ քննչական ծառայության որոշումից «բոլորը սթրեսի մեջ էին»: Անդրադառնալով այս դիտարկմանը, Ռուբեն Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ապատեղեկատվությանն ուզում են հավատալ և շոկի մեջ են ընկնում, իսկ ճշմարտությունը լսելիս շոկի մեջ են ընկնում: Ո՞րն է տրամաբանությունը, ի՞նչ են ուզում այ շոկի մեջ ընկնողները, որ օրենքին հակառակ լինի՞ ամեն ինչ»:

Վկայակոչելով Արտակ Բուդաղյանի նախաքննական ցուցմունքները, Հայկ Ալումյանը այսօր նշել էր, որ Արտակ Բուդաղյանը պնդում է, որ «Լորետա Բարսեղյանը բղավում էր` Սուրիկ էս ի՞նչ արիր, բա ասում էիր` սենց բան էլ չի լինի»:

«Եթե հավատում ենք, որ դա ճշմարտություն է, եկեք հավատանք, որ Արտակ Բուդաղյանը նույն այդ ցուցմունքում նաև ասել է` եղբայրս ասում էր` Արտակ պետք չի: Ի՞նչը պետք չի, մի կրակիր, մի արա: Ինչո՞ւ էր Ավետիք Բուդաղյանը փորձում Արտակ Բուդաղյանի ձեռքից խլել նրա այդ փամփուշտ չունեցող հրազենը, որովհետև չգիտեր, որ մեջը փամփուշտ չկա», -այդ կապակցությամբ հավելեց Ռուբեն Սահակյանը:

Խաչատրյանի փաստաբանը «սթրեսի» մեջ գտնվող հասարակությանը հարց է տալիս. «Ի՞նչ կանեիք դուք, եթե մեկը զինված գար ու ասեր` սպանելու եմ, ոչնչացնելու եմ, ձեր ցեղը վերացնելու եմ, ձեր սենցը, ձեր ընենցը: Ի՞նչ կանեիք դուք»:

Այնուհետև ՓՊ նախագահը հավելեց. «Ալումյան Հայկը իմ լավ ընկներն է, իմ լավ բարեկամն է: Մենք յոթ տարի շարունակ մի սեղանի մոտ իրար կողքի ենք նստել, խորհրդի անդամ է եղել նա: Ես շատ եմ հարգում նրա մասնագիտական պատրաստվածությունը, գիտելիքները կարողությունները: Բայց ինձ մոտ տարակուսանք է առաջացնում. ախր եթե մի բան ասում ես գործընկեր, իմ սիրելի Հայկ, ապա հիմնավորիր ասածդ, փաստ բեր: Ես մի բան հայտարարում եմ, փաստեր եմ բերում, լրագրողները տարակուսում են: Ինչո՞ւ եք տարակուսում, ես փաստ եմ բերել, ասեք Սահակյան սխալ ես: Ես դա եմ ուզում, որ լինի, որպեսզի շոկի մեջ չընկնեն մարդիկ»:

Կարդացեք նաև`

Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)

«Բուդաղյանը սպառնացել է վերացնել Խաչատրյանների ցեղը». Փաստաբանների բացահայտումը (Տեսանյութ)
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
21:13
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
«Ազգային ճակատը» հայտնում է Տավուշի թեմի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:03
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
«Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
20:59
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Անկարգություններից հետո իրավիճակը Նոր Կալեդոնիայում և դրա հետ Ադրբեջանի պահը
Նոր Կալեդոնիայի կառավարական ծառայությունները ուրբաթ օրը հայտնել են, որ չորրորդ գիշերը անկարգությունների սկսվելուց հետո, երբ Ֆրանսիան Նումեայում...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ սովորողների բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարվա ամփոփման...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբան. Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։ Նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
17:32
47–ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ղարագյոզյան. 6 տարի խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները չենք տեսնում
«Ցանկացած պարագայում, երբ հասարակական-քաղաքական մթնոլորտը սրվում է, այս նույն իրադարձությունները, նույն հռետորաբանությունը կրկնվում է։ Դա...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. Պապիկյան
Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը որոշել է արձագանքել մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ «Զինվորների ծնողները...
Աղբյուր` Panorama.am
16:48
Բելառուսն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում մտադիր է բնակավար կառուցել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախում Բելառուսը մտադիր է բնակավայր կառուցել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ցանկության մասին...
Աղբյուր` Panorama.am
16:28
Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով երեկ տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։...
Աղբյուր` Panorama.am
16:24
Բագրատ Սրբազանը նշեց երեք դեպք և Հուդայի մատնությունը, որոնք հենց գիշերվա քողի տակ են եղել
«Այս իշխանությունների բնույթն ու գործառույթները նույնն են, նույն նկարագիրը բոլոր հարցերում՝ մթություն, փակ, գաղտնի, անհասկանալի,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}