Իրավունք 14:06 09/09/2013

Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը պատրաստվում է բողոքարկել ՊՆ քննչական ծառայության որոշումները Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով, այս որոշումներից հետո հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է և գործով միակ մեղադրյալը այժմ, փաստորեն, Արտակ Բուդաղյանն է: «Այն երկու անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, Լորետա Բարսեղյանն այժմ տուժող է, և մենք ունենք մի մեղադրյալ, որի նկատմամբ իրականացվում է նախաքննություն: Մյուս կողմի փաստաբանի կողմից էսպիսի մի միտք հնչեց` մենք կարծում ենք, որ Լորետա Բարսեղյանը բողոք չի ունենա, դրա համար Արտակ Բուդաղյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Այսինքն` Արտակ Բուդաղյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվելու միմիայն մյուս կողմի մեծահոգության շնորհիվ: Հասկանում ե՞ք` ցինիզմը ուր է հասնում», -հայտարարեց Հայկ Ալումյանը:

Լրագրողների խնդրանքով, Բուդաղյանների պաշտպանը ներկայացրեց նախաքննության որոշ տվյալներ: Նկատենք, որ ավելի վաղ նախաքննության տվյալներ էր ներկայացրել նաև Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը` հրապարակելով ցուցմունքները:

«Ճաշկերույթից հետո, երբ Ավետիք Բուդաղյանը, որը այլ անձանց ավտոմեքենայով էր եկել այդ ճաշկերույթի տեղը, պետք է վերադառնար տուն որևիցե մեկի ավտոմեքենայով և Սուրիկ Խաչատրյանի համառ պնդումների արդյունքում հայտնվեց Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում: Մի քանի րոպեների ընթացքում դուք պատկերացրեք ինչ է տեղի ունեցել, որ Ավետիք Բուդաղյանը ծեծված վիճակում դուրս է հանվել փողոց: Եվ մեզ ասում են, որ մի քանի րոպեների ընթացքում Սուրիկ Խաչատրյանը հասցրել է այնպես քնել, որ հետո մեքենայի մեջ վեճ է ծագել Զարզանդի ու Ավետիքի միջև, ինքը չի լսել, տեղյակ չի եղել: Ավետիք Բուդաղյանը երբ գալիս է տուն, Արտակ Բուդաղյանը տեսնում է նրա դեմքը այլայլված ու փորձում է հասկանալ` ինչ է եղել: Արտակն հետո իր ցուցմունքներում նշում է, որ երբեք Ավետիքին այդ վիճակում չի տեսել: Ավետիքը չի պատասխանում: Արտակն էլ այդ օրը պետք է վերադառնար Ղարաբաղ, զորամաս», -ներկայացրեց Հայկ Ալումյանը:

Այնուհետև, ներկայացնելով նույն այդ ցուցմունքները, Ալումյանն ասաց, որ Արտակ Բուդաղյանը նկատում է Ավետիք Բուդաղյանի դեմքին կարմրած հատվածներ և երկար համոզելուց հետո Ավետիք Բուդաղյանը եղբորը պատմում է մեքենայի մեջ կատարվածը: Ըստ փաստաբանի, երբ Արտակ Բուդաղյանը փորձում է ելքեր փնտրել Խաչատրյանների ընտանիքից պարզաբանումներ ստանալու համար, սակայն Ավետիք Բուդաղյանը արգելում է որևէ գործողություն ձեռնարկել:

«Արտակն արդեն Ավետիքից ինչ-որ չափ վրդովված գնում է, որ ծառայողական մեքենայով մեկնի Ղարաբաղ, զորամաս, ինչպես նախատեսված էր, բայց վրդովված լինելով Ավետիքից, Ավետիքն էլ սկսում է նրան զանգել, որովհետև կարծում էր, որ Արտակը կարող է առանց իրեն ասելու, գնալ Սուրիկ Խաչատրյանենց մոտ: Ավետիքը սկսում է զանգահարել Արտակին, որպեսզի պարզի` կարող է գնում է էնտեղ, իսկ Արտակն էլ վրդովված լինելով, հեռախոսն անջատում է: Այդքանից հետո Ավետիքը խառնվում է, նստում է իր ավտոմեքենան ու քշում Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ: Այդտեղից արդեն պարզ երևում է կադրերում, թե ինչ է տեղի ունենում», -ասաց փաստաբանը:

Այդ ժամանակ, Ալումյանի ներկայացմամբ, ճանապարհին հինգ մարդ կանգնած սպասելիս են եղել, որոնց մեջ նաև զինվածներ են եղել: «Այդ հինգ հոգուց մի քանիսը մոտենում են ավտոմեքենային, դուռը բացում են ու սկսում են քաշքշել ու հարվածել Ավետիքին: Ավետիքը մեքենայով փորձում է իրենցից հեռանալ, բայց էլի են գալիս մեքենայի վրա: Այդ ժամանակ Արտակ Բուդաղյանը Գորիսից դուրս գալիս, ճանապարհի մի հատված կա, որտեղից տեսանելի է լինեւմ, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում իրադարձություններ են կատարվում ու տեսնում է իրենց ավտոմեքենան: Եվ Այդ ժամանակ մեքենայով պտտվում է ու գալիս դեպքի վայր` հասկանում է, որ Ավոն էնտեղ է: Դրանից հետո արդեն կադրերում երևում է այն, ինչ տեսել եք», -պատմեց փաստաբանը:

Նա ասաց նաև, որ Արտակ Բուդաղյանի մեքենայի միջի որսորդական հրացանի մեջ փամփուշտներ չեն եղել, ինչը հաստատվել է նաև նախաքննությամբ: «Դուք պատկերացնո՞ւմ եք այդպիսի հարձակում տան վրա, որ զորաամսի հրամանատարը, գնդապետը պատերազմի մասնակիցը եթե կուզի հարձակում կատարել մեկի տան վրա, գա այդ տուն որսորդական հրացանով, այն էլ չլիցքավորված: Գալիս է այն ժամանակ, երբ քաշքշում են ու խփում իր եղբորը, այդ իրավիճակում Արտակը հիշում է, որ իր մոտ կա զնեք ու դրանով դուրս է գալիս, որ իր մոտ չգան և սկսում են մյուսները փախչել: Դուք այդպիսի հարձակում տեսե՞լ եք, որ հարձակում կատարողը մեքենայից իջնի, որ եղբորը դեպքի վայրից տանի հեռու», -նշեց փաստաբանը:

Անդրադառնալով նույն միջադեպի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հավանական մասնակցությանը, Ալումյանն ասաց, որ այդ մասին պնդում արել է իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքներում: «Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև այդ դղյակից, վերևի պատուհանից: Արտակ Բուդաղյանը պնդում է, որ Լորետա Բարսեղյանը բղավում էր` Սուրիկ էս ինչ արիր, բա ասում էիր` սենց բան էլ չի լինի: Էդ ամեն ինչը Արտակ Բուդաղյանի ասելով է, որի դեմ իրենց համար շատ հեշտ է պայքարել, քանի որ նրանց կողմից 9 հոգի մարդ կա», -ասաց փաստաբանը:

Ալումյանի պնդմամբ, Արտակ Բուդաղյանի հայտարարությունը հաստատվում է նաև տեսագրության մեջ եղած փաստով. դեպքի տեսագրության մեջ երևում է` ինչպես է մի գնդակ դիպչելով ասֆալտին թռչում վերև: «Դա շատ ուժեղ փաստարկ է, և դրա համար քննիչն ու փորձագետները արեցին ամեն ինչ, որպեսզի այդ գնդակի տեղը չհայտնաբերվի»,- հավելեց փաստաբան Ալումյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարաների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}