Էթիկայի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիրանույշ Սահակյանը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում այսօր հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությամբ ընտրվել է Սիրանույշ Սահակյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը:
«Նրա ընտրությունը կատարվել է երկար քննարկումներից հետո, մենք քննարկել ենք, տեսել ենք, որ նա ունի համապատասխան պոտենցիալ և այդ պատճառով էլ բոլորս միաձայն ընտրել ենք նրան Հանձնաժողովի նախագահ», -մեզ հետ զրույցում ասաց Արմեն Խուդավերդյանը:
Նշենք, որ մինչ այդ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի նախագահն էր Էմիլ Բաբայանը, որը նշանակվել էր ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ