Հայտնաբերված զինծառայողի դին դատաբժշկական փորձաքննության կենթարկվի
Դեռևս մայիսի 1-ին Վայքի զորամասից ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի անհետացման կապակցությամբ մայիսի 3-ին քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը»:
Մայիսի 11-ին զինծառայողի դին հայտնաբերվել էր սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում:
ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Մերուժան Հարությունյանի դին դատաբժշկական փորձաքննության կենթարկվի, որից հետո հայտնի կդառնա նրա մահվան պատճառը:
Հարցին, թե արդյոք նրա դիակի վրա բռնության հետքեր եղել են, Մերի Սարգսյանն ասաց, որ չի կարող հարցին պատասխանել, քանի որ դրա պատասխանը հայտնի կդառնա փորձաքննությունից հետո:
Նախորդիվ՝
Անհետացած զինծառայողի մասին դեռ ոչ մի նորություն չկա
Վայքում անհետացած զինծառայողին դեռ չեն գտել
Ոչ մի նորություն. Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են