Հովհաննես Մանուկյանը՝ ոլորտի խնդիրների ու ապագա ծրագրերի մասին (տեսանյութ)
«Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում էական նշանակություն է տրված այն քայլերին, որոնք նպաստելու են մարդու իրավունքների պաշտպանությանը, առավել արդյունավետ դատական համակարգ ունենալուն: Ընդհանրապես, կառավարության ծրագիրն առանձնանում է իր ամբողջականությամբ, նպատակների և մեթոդների կոնկրետությամբ և հստակությամբ»,- Ազգային ժողովում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նա մանրամասն ներկայացրեց, թե այս ոլորտում ինչ խնդիրներ կան և դրանց լուծման համար կառավարության ծրագրով ինչ քայլեր են նախատեսված:
Նախարարի խոսքով, ծրագրի դրույքների իրականացման դեպքում բարձրանալու է հանրության վսահությունը դատական համակարգի նկատմամբ, դատական իշխանության հեղինակությունը: Ըստ Հ. Մանուկյանի, դատարանների բեռնաթափման և մասնագիտացման հետագա խորացման միջոցով պետք է հասնել դատական որոշումների որակի կտրուկ բարձրացմանը:
Արդարադատության ոլորտի պատասխանատուն նշեց որ, պետք է քաղաքացիների ու իրավաբանական անձանց համար դատարան դիմելու գործընթացը հեշտացվի, հնարավոր դարձնել էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու հնարավորությունը, բարձրացվի հանրային պաշտպանների ինստիտուտի որակը:
«Հանրության համար թափանցիկ և պատասխանատու դատարան, առավել մեծ վստահություն վայելող դատավոր ունենալը մեր կարևոր նպատակներից է»,- ասաց Հ. Մանուկյանը:
Նախարարի խոսքով, անհրաժեշտ է վերանայել դատավարական հարկադրանքի միջոցների, հատկապես ձերբակալման և կալանքի կիրառման իրավաչափության պայմանները և ընթացակարգերը, ընդարձակել ազատությունից զրկելու հետ կապված այլընտրանքային խափանման միջոցների և պատիժների շրջանը:
Բիզնես միջավայրի վրա դրական ներգործության նպատակից ելնելով, ըստ արդարադատության նախարարի, կառավարությունն անհարժեշտություն է համարում հստակեցնել տնտեսական հանցագործություների համար քրեական պատասախանատվություն սահմանող նորմերը:
Ըստ նրա, կառավարությունը կարևոր գերակա ուղղություն է համարում քրեակատարողական հիմնարկների իրավիճակի էական բարելավումը, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման քաղաքականության արդյունավետության բարձրացումը, պրովացիոն ծառայության ստեղծումը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր