Իրավունք 11:07 04/06/2014

Դատական իշխանությունն առաջարկում է Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնել

Սահմանադրական բարեփոխումների ճանապարհին դատական իշխանության համար ընդունելի տարբերակներից է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Նկատենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը ՍԴ բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումների ժամանակ նույնպես կողմ էր արտահայտվել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմանը:

Բաբայանը մեր խնդրանքով մանրամասներ ներկայացրեց դատական իշխանության առաջարկությունից և ասաց, որ առաջին փուլում այդ ինստիտուտը կարելի է փորձարկել առանձնապես ծանր հանցագործությունների և պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների համար:

«Այսպիսով, ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի արդարադատություն իրականացնելիս հասարակությունն անմիջական մասնակցություն ունենա: Եթե մենք խոսում ենք վստահության մակարդակի մասին` նկատի ունենալով, որ հասարակությունը մասնակից չի լինում արդարադատություն իրականացնելու գործընթացին, ապա նրանց մոտ կարծիք է ձևավորում տարբեր աղբյուրներից ստացած ոչ օբյեկտիվ տեղեկությունների վրա: Այս դեպքում արդարադատության իրականացմանն անմիջական մասնակցություն ունենալը հրաշալի գործիք կդառնա հասարակության համար. այն կազդի նաև որոշումների ընդունման վրա»:

Նրա պնդմամբ, այդպիսով կփոխվի հասարակական կարծիքը` կախված հենց իր անմիջական մասնակցությունից:

«Կունենանք արդեն կարծիք, որը մոտ կլինի իրական վիճակին», -նկատեց պաշտոնյան:

Նա տեղեկացրեց, որ դատական իշխանության առաջարկներն ու մտահոգությունները ներկայացվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, այնուհետև դատական իշխանության ղեկավարության մասնակցությամբ քննարկվել են հանձնաժողովի հետ:

Մասնավորապես ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ դատական իշխանության ղեկավարությունը դրական է արձագանքել նաև մինչդատական վարույթների գործերով առանձին մասնագիտացված դատարաններ կամ դատավորների ստեղծման առաջարկին:

Բաբայանի խոսքով, մասնագիտացված դատարանների ու դատավորների ստեղծման պատրաստման առաջարկը ընդունելի գաղափար է իրենց համար, քանի որ վերջին տարիներին դատական իշխանությունը գնում է հենց մասնագիտացման ճանապարհով: Ըստ նրա, մասնագիտացման ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ տարվել են ու արդյունքը նկատելի է` ստեղծվել է մասնագիտացված դատարանների և դատավորների ինստիտուտը, եղան վարչական դատարաններ, իսկ առաջին ատյանի դատարաններում քրեական և քաղաքացիական գործեր քննող մասնագիտացված դատավորներ:

«Այս առումով` դատական իշխանությունը վաղուց գնում է այն ճանապարհով, որ դատավորները պետք է զբաղվեն նեղ մասնագիտական գործերով, ինչն, անշուշտ, արդյունավետ է: Ստացվում է, որ մասնագիտացված դատարան ստեղծելը դրական քայլ կլինի: Առաջնային խնդիրը, որն այսպիսով կլուծվի, այն է, որ կբեռնաթափվի դատավորների ծանրաբեռնվածությունը, գործերի քննությունն ավելի պրոֆեսիոնալ կդառնա, քանի որ այսօր մինչդատական վարույթներում գործեր են քննում նույնիսկ քաղաքացիական գործեր քննող դատավորները», -հավելեց ծառայության պետը:

Ա. Բաբայանը վստահեցրեց, որ լինում են դեպքեր, երբ կալանքի դեպքում շատ ավելի բարդ է կատարել այդ քննությունը, քան մի ամբողջ քրեական գործի դեպքում: Մինչդատական վարույթների գործերով մասնագիտացումը, ըստ պաշտոնյայի, կարող է անգամ զգալի նվազեցնել կալանքների կիրառումը:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում դատական իշխանությունն առաջարկում է որոշակի հստակեցումներ մտցնել նաև Արդարադատության խորհրդի անդամների առումով: Ըստ դատական իշխանության ներկայացուցչի, պետք է խորհրդի անդամ ընտրված դատավորին ազատել դատավորի լիազորություններից, որպեսզի նա առավել արդյունավետ կարողանա զբաղվել միայն Արդարադատության խորհրդում իր պարտականությունների կատարմամբ, սակայն Խորհրդի անդամի ժամկետի լրանալուց հետո կրկին հնարավորություն տալ` վերականգնել դատավորի աշխատանքը:

Արսեն Բաբայանն անդրադարձավ նաև երկաստիճան դատական համակարգի անցնելու առաջարկին:

«Դատական իշխանությունն անընդունելի է համարում երկաստիճան դատական համակարգի անցումը, քանի որ այդ դեպքում Վճռաբեկ դատարանը, որի դերն իրավունքի զարգացումն ու օրենքների միատեսակ կիրառության ապահովումն է, լիարժեք չի կարողանա իրականացնել սահմանադրական այս առաքելությունը: Եվ պատահական չէ, որ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականի համաձայն` յուրաքանչյուր պետություն պետք է ունենա առնվազն երկու ատյան, և եթե ցանկություն կա ունենալու երրորդ ատյանն, ապա այն պետք է զբաղվի օրենքների միատեսակ կիրառությամբ և իրավունքի զարգացմամբ: Մենք ժամանակի ընթացքում եկել ենք այն համոզման, որ ունենք երրորդ ատյանի անհրաժեշտությունը. 2005թ-ի սահմանադրական փոփոխություններով ամրագրվեց Վճռաբեկ դատարանի դերն ու նշանակությունը: Արդեն ակնհայտ նկատելի է ամբողջ ձեռքբերումները, իսկ փաստացի վերացնելով Վճռաբեկի ողջ կարևորությունը` բնականաբար կունենանք իրավական հետընթաց»,- եզրափակեց Բաբայանը:

Հարակից հրապարակումներ`

Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմամբ բացարձակ արդարադատություն չենք կարող ունենալ. Գլխավոր դատախազ

Արդարադատությունը պետք է լինի անկախ ու անկողմնակալ. ՍԴ բարեփոխումների հայեցակարգի տեսլականը

Գագիկ Հարությունյանը ներկայիս դատական համակարգը համեմատում է քառակուսի անիվներով կառքի հետ

Հայաստանում մասնագիտացված զինվորական դատարան ստեղծելու անհրաժեշտություն կա. Գևորգ Կոստանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}