Այսօր զոհված զինվորի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը
Այսօր մարտական հենակետում մահացած զինվորի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ՊՆ քննչական ծառայությունից:
Քրեական գործ է հարուցվել է քրեական օրենսգծի 104 հոդվածի 1-ին մասով` սպանություն: Սպանության կասկածանքով ձերբակալվել է Արմեն Հրաչյայի Սարգսյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը:
Նախորդող նորություն՝
Մարտական հենակետում զինվոր է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին