54 համարի ավտոբուսը հայտնվել է մայթին, հարվածել «Հայմամուլ»-ի կրպակին
Այսօր առավոտյան «Երևան ավտոբուս» ՓԲԸ թիվ 54 ավտոբուսի վարորդ, 58-ամյա Վաչագան Ա.-ի վարած «Հայգեր» մակնիշի ավտոբուսը Երևանի Աբովյան պուրակից Աբովյան փողոց տանող ուղեմասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել 24-ամյա Միհրան Կ.-ին և բախվել Աբովյան փողոցում գտնվող «Հայմամուլ»-ի թերթի կրպակին: Պատահարի հետևանքով Միհրան Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է