Duran Duran-ը դիմել է դատարան
Բրիտանական Duran Duran խմբի երաժիշտները ամերիկյան դատարան հայց են ներկայացրել ընդդեմ իրենց ֆան-ակումբի անդամների: Pravo.ru-ն, վկայակոչելով Chicago Sun-Times-ին, գրում է, որ հայցվորները նրանցից պահանջում են 40 հազար ԱՄՆ դոլար որպես վնասի փոխհատուցում` պայմանագրի պայմանները չկատարելու համար:
Ներկայացված հայցի մեջ երաժիշտները պնդում են, որ Չիկագոյից 50 կմ հեռավորության վրա գտնվող իրենց պաշտոնական ֆան-ակումբի ներկայացուցիչները չեն պահպանում 2010-ին ստորագրված պայմանագրի դրույթները:
Ֆան-ակումբի ղեկավարությունը պետք է սեփական անդամներից ամեն ամիս անդամավճարներ հավաքեր, գումարի հստակ հաշվարկ կատարեր, ինչպես նաև ներկայացներ, թե խմբի անդամների նկարներով վաճառված ապրանքից ինչքան գումար է գոյացել:
Մինչդեռ հայցվորները պնդում են, որ պայմանագրի այդ կետերը չեն կատարել ֆան-ակումբի ղեկավարները, իսկ պատճառված վնասը կազմել է 40 հազար ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին